Վահրամ Խաչիկյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Խաչիկյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վահրամ Ղևոնդի Խաչիկյան (նոյեմբերի 16, 1923[1][2], Մեղրի[1][2] - նոյեմբերի 15, 2002, Երևան, Հայաստան), հայ նկարիչ։ ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ (1970)[3]։
Ծնվել է | նոյեմբերի 16, 1923[1][2] |
---|---|
Ծննդավայր | Մեղրի[1][2] |
Վախճանվել է | նոյեմբերի 15, 2002 (78 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1950)[1] |
Մասնագիտություն | նկարիչ |
Պարգևներ | |
Վահրամ Խաչիկյան Վիքիդարանում |
Կենսագրություն
խմբագրել1950 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ինստիտուտի գրաֆիկայի ֆակուլտետը։ 1952-1959 թվականներին դասավանդել է Երևանի գեղարվեստա-թատերական, 1959 թվականից՝ Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտներում։ Աշխատել է հաստոցային գրաֆիկայի բոլոր տեխնիկաներով։
Գլխավոր գործերից են՝ «Վլադիմիր և Ալեքսանդր Ուլյանովները» (1952), «Բաքվի կոմիսարները» (1970), «Իմ Հայաստան» բնանկարների շարքը (1972 - 1973), Գաբրիել Սունդուկյանի «Պեպո» պիեսի (1960), հայկական ժողովրդական երգերի (1960), Ավետիք Իսահակյանի «Աբու Լալա Մահարի» պոեմի (1965) թեմաներով նկարաշարերը, «Կոմիտաս» (1969) եռանկարը, «Սայաթ-Նովա» (1963), «Հրաչյա Ներսիսյան» (1969) և ժամանակակիցների դիմանկարները (1976-1977)։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 2.
- ↑ «Վահրամ Խաչիկյան». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 8-ին.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վահրամ Խաչիկյան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 28)։ |