Վահրամ Թորգոմյան

հայ բժիշկ, բանասեր, պատմաբան
Վիքիպեդիայում կան հոդվածներ Թորգոմյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Վահրամ Հարությունի Թորգոմյան (ապրիլի 20, 1858(1858-04-20)[1][2], Կոստանդնուպոլիս[1][2] - օգոստոսի 11, 1942(1942-08-11)[1], Փարիզի 8-րդ շրջան, Փարիզ[1]), հայ բժիշկ, պատմաբան։

Վահրամ Թորգոմյան
Դիմանկար
Ծնվել էապրիլի 20, 1858(1858-04-20)[1][2]
ԾննդավայրԿոստանդնուպոլիս[1][2]
Մահացել էօգոստոսի 11, 1942(1942-08-11)[1] (84 տարեկան)
Մահվան վայրՓարիզի 8-րդ շրջան, Փարիզ[1]
ԳերեզմանՀայ մտավորականների դամբարան
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն և  Ֆրանսիա
Ազգությունհայ
ԿրթությունՓարիզի համալսարան (1884)[2] և Assistance Publique – Hôpitaux de Paris?
Մասնագիտությունբժիշկ, պատմաբան, հասարակական գործիչ և բանասեր
ԱշխատավայրԲուժանք
Պարգևներ և
մրցանակներ
Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ[1] և 3rd class, Order of the Medjidie[1]
ԱնդամությունFrench Society for History of Medicine?[1]

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Կ. Պոլսում։ Մասնագիտական կրթությունն ստացել է Փարիզում։ 1884 թվականին ավարտել է Փարիզի համալսարանը, վերադարձել ծննդավայր և իր բժշկական գործունեությանը զուգընթաց մասնակցել հասարակական, մշակութային կյանքին։ Եղել է Կ. Պոլսի Կայսերական բժշկական ընկերության փոխնախագահ (1884), Հիգիենային բարձրագույն խորհրդի անդամ։ 1923 թվականին տեղափոխվել է Փարիզ, ուսումնասիրել Վենետիկի Մխիթարյան միաբանության և Փարիզի Ազգային գրադարանների հայ բժշկության պատմությանը վերաբերող ձեռագրերը, գրել աշխատություններ, XVIII-XIX դդ. հայ բժիշկների կենսագրականներ։ Հրատարակել է Երեմիա Չելեպիի «Պատմութիւն Ստամբուլայ» (հ. 1-3) երկը։ Եղել է Ռումինիայի բժշկապատմաբանների ընկերության պատվավոր անդամ, արժանացել ֆրանսիայի կառավարության «Officier d'Académie» կոչման[3]։

Ստեղծագործական ուղի խմբագրել

1880-ականների վերջերից հրատարակել է գրքույկներ, գերազանցապես դպրոցական բժշկության հետ կապված հարցերի մասին։ Մամուլում հանդես է եկել բանասիրական հոդվածներով։ Մոտ երեք հատորանոց ընդարձակ և հմտալից ծանոթագրություններով հրատարակել է Երեմիա Չելեպիի «Պատմություն Ստամբոլա» չափածո երկը, որի Ա հատորը (տեքստը և ծանոթագրություններ), լույս է տեսել Վիեննայում 1913 թվականին, իսկ Բ և Գ հատորները Մեծ եղեռնից հետո՝ դարձյալ Վիեննայում։ Դեռևս 90-ականներից պարբերական մամուլում, հատկապես Վիեննայի «Հանդես ամսօրյայում» լույս է ընծայել բազմաթիվ հետազոտություններ հայ բժշկության առանձին հարցերի և հայ հին բժիշկների մասին։ Թուրքիայում քեմալական շարժման հաղթանակից հետո մեկնել է Փարիզ, շարունակել բանասիրական բեղմնավոր աշխատանքը։ Ուսումնասիրել է Վենետիկի Մխիթարյանների հարուստ մատենադարանը, Փարիզի Ազգային մատենադարանի բժշկական ձեռագրերը և «Բազմավեպում» հրատարակել մի ընդարձակ հոդվածաշար։ Իր երկարամյա բանասիրական գործունեության ընթացքում տպագրել է շուրջ հարյուր աշխատություն[4], որոնք փաստական հարուստ նյութ են պարունակում հասարակական մտքի պատմության վերաբերող։ Կ. Պոլսում եղել է Կայսերական բժշկական ընկերության փոխնախագահ (1884)[5]:

Երկեր խմբագրել

  • Դիեցումն։ Կ. Պոլիս։ տպ. Գ. Պաղտատլեան, 1888։ 110 էջ[6]։
  • Բժիշկ տօքթ. Սերվիչէն էֆենտի։ Վիեննա։ տպ. Մխիթարեան, 1893։ 26էջ։
  • Արդի հնդկահայ բժիշկներ, մաս I, Վնե., 1896[7]:
  • Դպրոցական առողջապահութիւն, Վենետիկ, 1909[8]։
  • Ստեփանոս բժիշկ Շէհրիմանեան։ Վիեննա։ տպ. Մխիթարեան, 1911։ 303-308 էջ[9]։
  • Յիսնամեակ բժշկութեան տօքթ. Հ. Պ. Մատթէոսեանի 1863-1913[10]։
  • Տեղեկագիր հայ բժշկական միութեան ։ Տարի Գ։ Բերա։ տպ. Ս. Օհանեան, 1919։ 23 էջ[11]։
  • Հարիւրամեակ Րէստէնի բժշկական հրատարակութեան։ Վենետիկ։ տպ. Ս. Ղազար, 1922։ 52 էջ[12]։
  • Հայ բժշկական արձանագրութիւնք, Վենետիկ, 1931[13]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 Base Léonore (ֆր.)ministère de la Culture.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։
  4. «ԹՈՐԳՈՄԵԱՆ ՎԱՀՐԱՄ». digilib.aua.am. Վերցված է 2019 թ․ մարտի 6-ին.
  5. Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Սովետական գրող». էջ 371-372.
  6. Թորգոմյան, Վահրամ Հարությունի (1888). Դիեցումն. Կ. Պոլիս: տպ. Գ. Պաղտատլեան.
  7. Թորգոմյան, Վահրամ Հարությունի (1896). Արդի հնդկահայ բժիշկներ. Մասն առաջին. Վիեննա: տպ. Մխիթարեան.
  8. Թորգոմյան, Վահրամ Հարությունի (1908). Դպրոցական առողջապահութիւն։ Դասախօսութիւններ. Վենետիկ: Ի Ս. Ղազար.
  9. Թորգոմյան, Վահրամ Հարությունի (1911). Ստեփանոս բժիշկ Շէհրիմանեան. Վիեննա: տպ. Մխիթարեան.
  10. Թորգոմյան, Վահրամ Հարությունի (1913). Յիսնամեակ բժշկութեան տօքթ. Հ.Պ. Մատթէոսեանի 1863-1913. Վիեննա: տպ. Մխիթարեան.
  11. Թորգոմյան, Վահրամ Հարությունի (1919). Տեղեկագիր հայ բժշկական միութեան. Տարի Գ. Բերա: տպ. Ս. Օհանեան.
  12. Թորգոմյան, Վահրամ Հարությունի (1922). Հարիւրամեակ Րէստէնի բժշկական հրատարակութեան. Վենետիկ: տպ. Ս. Ղազար.
  13. Թորգոմյան, Վահրամ Հարությունի (1931). Հայ բժշկական արձանագրաբանութիւն. Վենետիկ: տպ. Ս. Ղազար.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վահրամ Թորգոմյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 205