Վահե Սամուելյան

հայ դերասան

Վահե Հմայակի Սամուելյան (հունվարի 25, 1935(1935-01-25), Հալեպ, Սիրիա), հայ դերասան, ռեժիսոր։

Վահե Սամուելյան
Ծնվել էհունվարի 25, 1935(1935-01-25) (89 տարեկան)
ԾննդավայրՀալեպ, Սիրիա
Քաղաքացիություն Սիրիա
Մասնագիտությունդերասան և ռեժիսոր

Կենսագրություն խմբագրել

Վահե Սամուելյանը ծնվել է 1935 թվականին Հալեպում։ Սովորել է Մեսրոպյան դպրոցում։ Առաջին անգամ բեմ է բարձրացել 1947 թվականին դպրոցական թատրոնում, կատարելով Հիսուսի դերը (աչքերը կապույտ լինելու համար), իսկ մեծ հորեղբոր կազմակերպած «Պատվի համար»-ում խաղացել է Վարդանի դերը։

1956 թվականից աշխատել է Հայ երիտասարդաց ընկերակցության թատերախմբում (ՀԵԸ), «Գերմանիկ Վասպարական» թատերախմբում բեմադրել է «Անին ծախվեցավ» պիեսը, կազմակերպել է Հայ երիտասարդաց ընկերակցության ուսանողական թատրոնը, որտեղ բեմադրել է Հակոբ Պարոնյանի «Շողոքորթը», Ալեքսանդր Սարուխանի «Մենք հայերեն չենք գիտեր» պիեսները։

Սամուելյանի թատերական գործունեությունը հիմնականում ընթացել է Հայ երիտասարդաց ընկերակցության թատերախմբում, որը 1961 թվականից կրում է Պետրոս Ադամյանի անունը։ Երկար տարիներ եղել է թատերախմբի ատենապետը[1]։

Դերեր խմբագրել

Խաղացել է և մեծ հաջողություն է գտել առանձնապես կատակերգական և բնութագրական դերերում՝

  • Գիքո («Պեպո»),
  • Կիսլար («Պաղտասար աղբար»),
  • Բոլդին («Օշին Պայլ»),
  • Ագնոստրոս («Եզովպոս»),
  • Ֆերեկիս («Պահանջվում է ստախոս»),
  • Պլանչլի («Շոկոլադե զինվորը»),
  • Վալերիոս («Ագահը»,
  • Չուբուկով («Առաջարկություն»),
  • Տոպազ (համանուն պիեսում),
  • պրոֆեսոր («Գնա մեռի, արի սիրեմ»),
  • Ռուֆ Էլպի («Իմ սիրտը լեռներում է») և այլն։

Ռեժիսորական աշխատանքներ խմբագրել

Բեմադրել է «Պաղտասար աղբար». «Շողոքորթը», «Քաղաքավարության վնասները», «Մենք հայերեն չենք գիտեր» ը և այլ պիեսներ, հոդվածներով հանդես է եկել մամուլում, երկարամյա բեղմնավոր գործունեաթյան համար պարգևատրվել է «Պետրոս Ադամյան» թատերախմբի արծաթե և ոսկե հուշամեդալներով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Բախտիար Հովակիմյան, Թատերական օրացույց, «Ասողիկ» հրատարակչություն, Երևան, 2005