Վահե Ղազարյան (լրագրող)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ղազարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վահե Ալբերտի Ղազարյան (մայիսի 20, 1976, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), «Արմենիա» հեռուստաընկերության «Սուր անկյուն» հաղորդաշարի հեղինակ ու վարող, «Առաջին ալիք» ընկերության գլխավոր տնօրեն, «01-99» և «Հատուկ Դեպքեր» հաղորդաշարերի պրոդյուսեր։
Վահե Ղազարյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 20, 1976 (48 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | պրոդյուսեր և հաղորդավար |
Աշխատավայր | Կենտրոն և Արմենիա Թի-Վի |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1976 թ. մայիսի 20-ին, Երևանում։ 1993 թ. ավարտել է Երևանի Կամոյի անվան թիվ 76 միջնակարգ դպրոցը և ընդունվել Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի մարքեթինգի ֆակուլտետ։ Զբաղվել է լրագրողական և հասարակական գործունեությամբ։ 2001 թ. ավարտել է «Հեռուստառադիո» դպրոցը։ Ծառայել է Հայաստանի զինված ուժերում։ Արժանացել է Հայաստանի ոստիկանության և ԱԻՆ մեդալների, ոստիկանության պատվոգրի։ «Անալիտիկ» կենտրոնի վարկածով ճանաչվել է «2013 թ.-ի լավագույն լրագրող» կոչմանը։ «Լրագրության բնագավառում բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար» 2018-ին նախագահ Սերժ Սարգսյանի որոշմամբ[1] պարգևատրել Երախտագիտության մեդալով։ Ամուսնացած է, ունի երկու երեխա։
Աշխատանքային գործունեություն
խմբագրել2002-05 թթ վարել է «Կենտրոն» հեռուստաընկերության «Էպիկենտրոն» լրատվական ծրագիրը, ինչպես նաև «Մետաստազ» հաղորդումը։ 2006-08 թթ եղել է «Էպիկենտրոն» լրատվական ծրագրի ղեկավարը և վարել «Հարթակ» հաղորդաշարը։ 2008-09 թթ եղել է «Արմենակոբ» հեռուստաընկերության փոխտնօրենը, 2009-10 թթ՝ Ա-ԹիՎի հեռուստաընկերության գլխավոր տնօրենը։ 2010-11 թթ զբաղեցրել է Արմենիա հեռուստաընկերության[2] «Ժամը» լրատվական ծառայության տնօրենի պաշտոնը, իսկ 2012 թ-ից «Սուր անկյուն»[3] հաղորդաշարի հեղինակն ու վարողն է։ «Առաջին ալիք» ընկերության գլխավոր տնօրենն է։ «01-99» և «Հատուկ Դեպքեր»[4] հաղորդաշարերի պրոդյուսերն է։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Հայաստանի նախագահի հրամանագիրը Վահե Ղազարյանին Երախտագիտության մեդալով պարգևատրելու մասին».
- ↑ «Արմենիա հեռուստաընկերություն». Արխիվացված է օրիգինալից 2020-09-22-ին. Վերցված է 2021-03-05-ին.
- ↑ ««Սուր անկյուն» հաղորդաշար». Արխիվացված է օրիգինալից 2020-09-29-ին. Վերցված է 2024-07-28-ին.
- ↑ ««Հատուկ Դեպքեր»». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 29-ին.