Վահե Ավետյանի մահ
Վահե Գառնիկի Ավետյանը (օգոստոսի 2, 1979[2] - հունիսի 29, 2012) հայ ռազմական բժիշկ, Հայաստանի զինված ուժերի բուժծառայության մայոր։
Թվական | Հունիսի 29, 2012 |
---|---|
Ժամանակ | 18:15 |
Վայր | Կենտրոնական զինվորական հոսպիտալ, Երևան |
Պատճառ | Գանգուղեղի վնասվածք, կոմա |
Հուղարկավորություն | 2012 թ․–ի Հուլիսի 2 |
Մեղադրանք | ՀՀ ՔՕ 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 14-րդ կետեր, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետեր, 118-րդ հոդված[1] |
Կենսագրություն խմբագրել
Վահե Ավետյանը կրթությունը ստացել է Երևանի պետական բժշկական համալսարանում, մասնագիտությամբ քիթ-կոկորդ-ականջաբան էր, 2004 թվականից ծառայում էր Հայաստանի պաշտպանության նախարարության կենտրոնական զինվորական հոսպիտալում[3]։
Սպանությունը խմբագրել
Վեճը և նախընթաց պատմությունը խմբագրել
- 2012 թ. հունիսի 17-ի երեկոյան մի խումբ բժիշկներ, այդ թվում՝ Վահե Ավետյանը, քաղաքացիական հագուստով այցելում են գործարար Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորան։ Ժամը 23։00-ի սահմաններում Ավետյանի և մատուցողի միջև վիճաբանություն է սկսվում, որի պատճառը Ավետյանի սպորտային համազգեստ կրելն էր։ Չնայած Ավետյանն ու իր ընկերները կատարել էին մատուցողի՝ հագուստը փոխելու պահանջը՝ վիճաբանությունը շարունակվել է[4], որի ժամանակ մատուցողը բռունքով հարվածել է[5]։ Հարվածից հետո վիճաբանությանը միանում են ռեստորանի գործավարներն ու անվտանգության աշխատակիցները։ Ռազմական բուժծառայողներ Վահե Ավետյանը, Էդգար Միկոյանը, Արկադի Աղաջանյանը, Գարիկ Սողոմոնյանը, Արտակ Բայադյանը դաժան ծեծի են ենթարկվում[6]։ Ավելի ուշ Վահե Ավետյանը և Արտակ Բայադյանը անգիտակից վիճակում տեղափոխվում են հիվանդանոց[7]։
- Հունիսի 18-ին՝ ժամը 3։00-ի սահմաններում Ավետյանը ենթարկվում է գանգուղեղային վիրահատության։
- Երկրորդ վիրահատությունից հետո՝ հունիսի 29–ին ժամը 18։15–ի սահմաններում կոմայից դուրս չգալով մահանում է[8][9][10]։
Քրեական գործ և հանրային արձագանքը խմբագրել
Դեպքի քննությունը սկզբում անցկացնում է պաշտպանության նախարարության քննչական ծառայությունը[11],, ապա գործն ուղարկվում է Ոստիկանության քննչական ծառայություն, ոստիկանությունը տարածում է հայտարարություն[12]։ Քրեական գործը հարուցվում է ՔՕ 112 հոդվածի 1-ին մասով՝
|
Ձերբակալվում են 7 անձ, և մեղադրանք է առաջադրվում 6 հոգու[5]։ Հետագայում մեղադրանքը վերաորակավորվում է՝ ՔՕ 112 հոդվածի 2 մասի 6-րդ և 14-րդ կետերով՝
|
Հասարակական ալիք խմբագրել
Կատարված դեպքի և Վահե Ավետյանի մահվան կապակցությամբ հանրային ու քաղաքական մարմինները մեղադրական հայտարարություններ են անում։
- Հունիսի 19-ին հանցանքը դատապարտում է «Հարսնաքար» ռեստորանի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը[14]։
Ավետյանի մահից հետո հայտարարություններ են տարածում 3 քաղաքական կուսակցություն[15][16][17]։
- Հունիսի 30-ին ռեստորանի մոտ մի քանի հարյուր մասնակիցներ մոմավառություն են կազմակերպում Ավետյանի հիշատակին[18]։ Լոս Անջելեսում` ՀՀ հյուպատոսարանի մոտ, նույն օրը տեղի է ունենում բողոքի ակցիա[19][20]։
- Հուլիսի 1-ի առավոտյան պաշտպանության նախարարության պաշտոնատար փոխգնդապետ «Հարսնաքար» է տանում պայթուցիկ զինամթերք և սպառնում պայթեցնել ռեստորանը[21][22]։ Այդ քայլը հետո որակվում է վրիժառություն և ինքնադատաստանի փորձ[23]։ Հուլիսի 1-ին կատարվում են բողոքի ցույցեր ՀՀ նախագահի նստավայրի, գլխավոր դատախազության շենքերի առջև[24]։
Երթեր ու ցույցեր են տեղի ունենում նաև հուղարկավորության օրը[25]։
- Հուլիսի 2-ին տեղի ունեցավ Վահե Ավետյանի հուղարկավորությունը, որի կազմակերպման համար ստեղծվել էր հանրային հանձնաժողով[26]։
Նույն օրը Զորի Բալայանը հրապարակում է հոսպիտալում Ավետյանին արված այցերի իր հուշագրությունը[27]։ Հուլիսի 3-ի երեկոյան Ռուբեն Հայրապետյանը հայտարարեց պատգամավորի իր պաշտոնից հրաժարվելու մասին՝ իրեն վերագրելով Ավետյանի մահվան բարոյական պատասխանատվությունը[28]։
- Հուլիսի 4-ին 4 ոչկոալիցիոն կուսակցություններ դիմում են ԱԺ նախագահին՝ գործը քննողների հետ ԱԺ-ում պաշտոնական հանդիպում կազմակերպելու համար[29]։
- Հուլիսի 9-ին ԱԺ նախագահը մերժում է դիմումը[30]։
Բողոքի ելույթ տեղի ունեցավ նաև Ավետյանի մահվան 40-րդ օրը։
Տես նաև խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 «ՀՀ քրեական օրենսգիրք։ Հատուկ մաս։ Յոթերորդ բաժին»։ ՀՀ դատախազություն
- ↑ Վահե Ավետյանի անունը ընտրողների ռեգիստրում
- ↑ «Օտորինոլարինգոլոգներ (ԼՕՌ) - Ավետյան Վահե Գառնիկի»։ Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 11-ին։ Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 29
- ↑ «Վահեի գերեզմանին անծանոթը ծնկաչոք մինչև վերջ հող է լցրել»։ Առավոտ։ հուլիսի 31, 2012։ Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 4-ին։ Վերցված է օգոստոսի 2, 2012
- ↑ 5,0 5,1 (29.06.12)։ ««Հարսնաքարի» գործով նախաքննությունը շարունակվում է»։ ՀՀ ոստիկանության շաբաթաթերթ։ Վերցված՝ 2012 թ․ հուլիսի 1։(չաշխատող հղում)
- ↑ «5 ձերբակալվածներին ձեռնաշղթաներով տեղափոխել են Քննչական գլխավոր վարչություն»
- ↑ «Ծեծել են ոչ թե 2, այլ` 3 բժշկի»։ Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 21-ին։ Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 29
- ↑ «Վահեի գլխուղեղում նոր հեմատոմա է առաջացել»։ Առավոտ։ Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 21-ին։ Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 29
- ↑ «Լա՛վ, էլ մի խփեք»։ Հայկական ժամանակ
- ↑ «Մահացել է Վահե Ավետյանը»։ Առավոտ(չաշխատող հղում)
- ↑ «Ծեծկռտուքի գործը կքննի ՊՆ քննչական ծառայությունը»
- ↑ «ՀՀ ոստիկանության հայտարարությունը»(չաշխատող հղում)
- ↑ ««Հարսնաքարի» գործով նոր մեղադրանքներ»։ օգոստոսի 2, 2012։ Վերցված է օգոստոսի 3, 2012(չաշխատող հղում)
- ↑ «Հայրապետյանը դատապարտում է «Հարսնաքար»-ի միջադեպը»։ հունիսի 19, 2012
- ↑ «ՀՅԴ-ն Վահե Ավետյանի մահվան կապակցությամբ իշխանություններից պահանջում է»։ հունիսի 30, 2012։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-03-ին։ Վերցված է 2012-07-03
- ↑ «Կոնգրեսի հայտարարությունը Վահե Ավետյանի մահվան կապակցությամբ»։ հունիսի 30, 2012։ Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 20-ին։ Վերցված է 2012 թ․ հուլիսի 3
- ↑ «Դատապարտում ենք և պահանջում»։ Արխիվացված է օրիգինալից 2016-07-17-ին։ Վերցված է 2012 թ․ հուլիսի 2
- ↑ «Վահե Ավետյանի հիշատակին նվիրված մոմավառությունը սկսվել է»։ հունիսի 30, 2012։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-03-ին։ Վերցված է 2012-07-03
- ↑ «Լոս Անջելես քաղաքում բողոքի ակցիան մեկնարկեց»։ հուլիսի 1, 2012
- ↑ «Լոս Անջելեսի հայերը հարգեցին Վահե Ավետյանի հիշատակը»։ Երկիր(չաշխատող հղում)
- ↑ «ՊՆ փոխգնդապետը փորձել է պայթեցնել «Հարսնաքար»-ը»։ հուլիսի 1, 2012։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-03-ին։ Վերցված է 2012-07-04
- ↑ «Բանակի փոխգնդապետը ցանկացել է պայթեցնել «Հարսնաքարը»»։ հուլիսի 1, 2012
- ↑ «Որքան վատ երևույթ է բռունցքով հարց լուծելը, ոչ պակաս վատ է վենդետան. ՀՀԿ մամուլի խոսնակ»։ հուլիսի 2, 2012։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-08-ին։ Վերցված է 2012-07-04
- ↑ (հուլիսի 3, 2012)։ «ՀՀ քաղաքացին ընդունել է մարտահրավերը»։ Հայկական ժամանակ։
- ↑ «Երթ Վահե Ավետյանի հուղարկավորությունից հետո»
- ↑ «Վահե Ավետյանի հուղարկավորությունը տեղի կունենա այսօր»։ հուլիսի 2, 2012(չաշխատող հղում)
- ↑ Զորի Բալայան։ «Հատուցումը որպես Աստծո պատիժ»։ Արմենպրես
- ↑ «Ռուբեն Հայրապետյանը հրաժարվեց պատգամավորական մանդատից»։ հուլիսի 3, 2012։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-05-ին։ Վերցված է 2012-07-03
- ↑ «Վայրագությունը կուսակցական պատկանելություն չի ճանաչում. Էդուարդ Շարմազանով»։ Արմենպրես։ հուլիսի 4, 2012
- ↑ «ԱԺ նախագահը ձեռնպահ կմնա «Հարսնաքար»-ի միջադեպի գործի շուրջ ընթացող նախաքննության միջամտությունից»։ հուլիսի 10, 2012։ Արխիվացված է օրիգինալից 2021-04-10-ին։ Վերցված է 2012-07-10
- ↑ «Մեկնարկեց երթը Ռուբեն Հայրապետյանի առանձնատան ուղղությամբ»։ 1in.am։ օգոստոսի 8, 2012