Վահե Աղաբեկյանց (նոյեմբերի 26, 1952(1952-11-26), Թեհրան, Իրան), հայ գործարար և քաղաքական գործիչ։ 2007-ին ընտրվել է «Հայաստան» Համահայկական Հիմնադրամի գործադիր տնօրեն։

Վահե Աղաբեկյանց
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 26, 1952 (71 տարեկան)
ԾննդավայրԹեհրան
Քաղաքացիություն Իրան
ԿրթությունWentworth Institute of Technology? և Հյուսիսարևելյան համալսարան

Թեհրանում ծնված Վահե Աղաբեկյանցը կրթությունը ստացել է Միացյալ Նահանգներում, որտեղ հիմնել է մի քանի հաջողված բիզնես կազմակերպություններ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում։

Մասնագիտությամբ ճարտարագետ Վահե Աղաբեկյանցը Հայաստան է տեղափոխվել 1998-ին և 1999-ից աշխատել է որպես արտաքին գործերի նախարար՝ Վարդան Օսկանյանի խորհրդական, իսկ 2005-2007-ին զբաղվել է մասնավորապես գյուղական համայնքների զարգացման ծրագրով։

Տարեթվեր

խմբագրել
  • 1959-1971 հաճախել է Թեհրանի հայկական «Հուր» Տարրական դպրոցը, «Քուշեշ Դավթյան» հայկական դպրոցը և «Իրան Ֆարդա» միջնակարգ դպրոցը
  • 1973-1975 սովորել է Միացյալ Նահանգներում Վենթվոր թվականի Տեխնիկական Ինստիտուտում՝ Բոստոն, Մասաչուսեթս, և ստացել ինժեներ-էլեկտրիկի մասնագիտություն
  • 1975-1978-ին կրթությունը շարունակել է ԱՄՆ Բոստոնում գտնվող Նորթիսթըրն Համալսարանում, ուր վերոհիշյալ մասնագիտությամբ բակալավրի կոչում է ստացել
  • 1975-1979 աշխատել է «Հայրենիք» Հաստատությունում (հրատարակչություն)՝ որպես արտադրության պատասխանատու
  • 1979-1982 աշխատել է հրատարակչական գործունեությամբ զբաղվող «Յունիփրինթ» ընկերությունում՝ որպես գործադիր տնօրեն
  • 1982-1984 եղել է սպորտային ապրանքների ներմուծմամբ և տարածմամբ զբաղվող «Ռոմնի Գրուպ» ընկերության նախագահը
  • 1984-1998 հանդիսացել է «Միքրոքորփ» ընկերության հիմնադիր, նախագահ և գործերի կառավարիչ։ Ընկերությունը զբաղվում էր համակարգչային ծրագրավորման և բիզնեսի ավտոմատացման խորհրդատվությամբ և համագործակցում Հարավային Կալիֆորնիայում գործող Ֆորչուն 500 վարկանիշով մեծագույն ընկերությունների գրասենյակների ցանցի հետ
  • 1998 թ. փոխադրվել է Հայաստան
  • 1999-2007 աշխատել է ՀՀ Արտաքին Գործերի Նախարարի խորհրդական
  • 2000-2002 աշխատել է Լինսի Հիմնադրամի «Ներդրում» ԾԻԳ-ում՝ որպես գործադիր տնօրեն։ 2007-ի հունիսից զբաղեցնում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնը

Ամուսնացած է, ունի երկու զավակ։ Տիրապետում է հայերեն, անգլերեն և պարսկերեն լեզուներին։