Վահե-Անդրե Հեքիմյան

հայ նկարիչ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Հեքիմյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Վահե-Անդրե Հեքիմյան (մայիսի 14, 1914(1914-05-14), Օրդու, Տրապիզոնի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - նոյեմբերի 21, 1997(1997-11-21), Փարիզ, Ֆրանսիա[1]), գեղանկարիչ։

Վահե-Անդրե Հեքիմյան
Ի ծնեՎահե-Անդրե Հեքիմյան
Ծնվել էմայիսի 14, 1914(1914-05-14)
ԾննդավայրՕրդու, Տրապիզոնի վիլայեթ, Օսմանյան կայսրություն
Վախճանվել էնոյեմբերի 21, 1997(1997-11-21) (83 տարեկան)
Մահվան վայրՓարիզ, Ֆրանսիա
Մասնագիտություննկարիչ

Կենսագրություն

խմբագրել

Վահե-Անդրե Հեքիմյանը ծնվել է Արևմտյան Հայաստանի Տրապիզոնի վիլայեթի Օրդու քաղաքում։ Հայոց ցեղասպանության ժամանակ որբացել է, հայտնվել է Կոստանդնուպոլսի որբանոցներից մեկում, այնուհետև հաստատվել Գրաս քաղաքում, 1924 թվականից ապրել Փարիզում[2], որտեղ զբաղվել է լուսանկարչությամբ և զանազան արհեստներով։ 1937-1945 թվականներին եղել է զինվորական ծառայության մեջ, մասնակցել երկրորդ համաշխարհային պատերազմին։ 1953 թվականից զբաղվել է նկարչությամբ։ Վահե-Անդրե Հեքիմյանի կտավներին բնորոշ են հագեցած կոլորիտը, գունածավալների ռիթմիկ խմբավորումը, պատկերման պայմանականությունը։ Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Գրոսում, Նիցցայում, Լիոնում[3], ԱՄՆ-ում։ 1983 թվականին այցելել է Հայաստան։

Հեքիմյանի աշխատանքներից գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում[4]։

Ստեղծագործություններ

խմբագրել
  • «Օրդու», 1961
  • «Նատյուրմորտ», 1969
  • «Ադանա»
  • «Տրապիզոն»
  • «Հայկական երգ»
  • «Զեյթուն»

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Vahé HEKIMIAN (1915-1997)
  2. «Zarkfoundation - Վահե Հեքիմյան». zarkfoundation.com.
  3. «Հայ կերպարվեստագետներ, համառոտ բառարան», Դանիել Դզնունի, «Լույս» հրատարակչություն, Երևան, 1977։
  4. Վահե-Անդրե Հեքիմյանի ստեղծագործությունները ՀԱՊ-ում