Վահան Հովհաննիսյան (հոգեբույժ)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վահան Հովհաննիսյան (այլ կիրառումներ)

Վահան Հովհաննեսի Հովհաննիսյան (օգոստոսի 18, 1921(1921-08-18)[1], Աշտարակ, Էջմիածնի գավառ, Հայկական ԽՍՀ[1] - հունիսի 18, 1996(1996-06-18), Երևան, Հայաստան), խորհրդային շրջանի հայ հոգեբույժ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1971 թվական), պրոֆեսոր (1972 թվական)։

Վահան Հովհաննիսյան
Ծնվել էօգոստոսի 18, 1921(1921-08-18)[1]
ԾննդավայրԱշտարակ, Էջմիածնի գավառ, Հայկական ԽՍՀ[1]
Մահացել էհունիսի 18, 1996(1996-06-18) (74 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան[1]
Մասնագիտությունհոգեբույժ
Կոչումպրոֆեսոր[1]
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր[1] (1971)
ԱշխատավայրԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան[1]
ԿուսակցությունԽՄԿԿ[1]

Կենսագրություն խմբագրել

Վահան Հովհաննիսյանը ծնվել է 1921 թվականին Աշտարակ գյուղում։ 1938 թվականին միջնակարգ դպրոցն ավարտել է Երևանում։ 1940-1944 թվականներին սովորել է Երևանի բժշկական ինստիտուտի բուժական-կանխարգելողական ֆակուլտետում։ Ուսմանը զուգահեռ աշխատել է Երևանի հոգեբուժական հիվանդանոցում՝ որպես բուժակ։ 1944-1945 թվականներին եղել է Երևանի հանրապետական հոգեբուժական կլինիկական դիսպանսերի հոգեբույժ, 1945-1960 թվականներին՝ նույն դիսպանսերի գլխավոր բժիշկ և դատահոգեբուժական բաժանմունքի վարիչ։ Նրա նախաձեռնությամբ կազմակերպվել են Գյումրիի և Վանաձորի նյարդա-հոգեբուժական դիսպանսերները։ 1955 թվականին պաշտպանել է թեզ՝ «Մալարիային փսիխոզների կլինիկան և բուժումը» և ստացել բժշկագիտության թեկնածուի գիտական աստիճան։ 1956-1963 թվականներին պրակտիկ աշխատանքին զուգահեռ դասավանդել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի հոգեբուժության ամբիոնում։ 1960-1963 թվականներին աշխատել է Երևանի հոգեբուժական հիվանդանոցում որպես բաժանմունքի վարիչ։ 1963-1999 թվականներին աշխատել է Երևանի բժշկական ինստիտուտի հոգեբուժության ամբիոնում, նախ որպես ասիստենտ, 1964 թվականից՝ դոցենտ, 1972 թվականից՝ պրոֆեսոր։ 1991-1993 թվականներին եղել է նույն ամբիոնի վարիչ, ղեկավարել է ամբիոնի ուսումնական մասը, ինտերնատուրայի և կլինիկական օրդինատուրայի դասընթացները, ինչպես նաև հոգեբուժական ուսանողական գիտական խմբակը։ 1971 թվականին պաշտպանել է դոկտորական թեզ և ստացել բժշկագիտության դոկտորի գիտական աստիճան։ 1970 թվականից եղել է ՀԽՍՀ առողջապահության նախարարության չորրորդ գլխավոր վարչության հոոգեբույժ-խորհրդականը։ Երկար տարիներ եղել է դատահոգեբուժական և ռազմահոգեբուժական փորձաքննության հանձնաժողովների նախագահը։ 1992 թվականից եղել է ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր դատական հոգեբույժը։ Երկար տարիներ եղել է Հայաստանի նյարդաբույժների և հոգեբույժների ընկերության պատասխանատու քարտուղարը, հոգեբույժների սեկցիայի նախագահը, ՀՀ առողջապահության նախարարության թմրամոլության դեմ պայքարի մշտական հանձնաժողովի անդամ, Հայկական սովետական հանրագիտարանի ճյուղային խորհրդի անդամ։

Պարգևներ խմբագրել

  • Առողջապահության գերազանցիկ մեդալ

Աշխատություններ խմբագրել

Հովհաննիսյանի գիտական հետազոտությունները հիմնականում նվիրված են Հայաստանի պայմաններում ծայրամասային ախտաբանություն համարվող մալարիային պսիխոզների, ինչպես նաև հաշիշամոլության ու ալկոհոլամոլության բազմակողմանի ուսումնասիրություններին, բուժման ու կանխարգելման հարցերին։ Հովհաննիսյանը եղել է Հայաստանի նյարդախտաբանների ու հոգեբույժների գիտական ընկերության նախագահության պատասխանատու քարտուղար։

Հեղինակ է շուրջ 90 գիտական հրապարակումների, այդ թվում հոգեբուժության դասագրքի և 6 գիտահանրամատչելի գրքերի։

Երկեր խմբագրել

  • Էպիլեպսիայի էպիդեմիոլոգիան Հայաստանում։
  • Հոգեբուժություն։ Դասագիրք բժշկական ինստիտուտի ուսանողների համար (համահեղիակ), Երևան, 1994։

Ծանոթագրություններ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

  • Հարություն Մինասյան, 100 հայ հոգեբույժներ, Գիրք Ա, Երևան, 2002։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 574