Վահան Կարկարյան
Վահան Հայկի Կարկարյան (օգոստոսի 22, 1934, Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 6, 2014, Սամարա, Ռուսաստան[1]), խորհրդային և ռուսական ճարտարապետ, ՌԽՖՍՀ վաստակավոր ճարտարապետ, Ռուսաստանի ճարտարապետական և շինարարական գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ, նկարիչ[2][3]։
Վահան Կարկարյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 22, 1934 |
Ծննդավայր | Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | հունվարի 6, 2014 (79 տարեկան) |
Վախճանի վայր | Սամարա, Ռուսաստան |
Կրթություն | Մոսկվայի ճարտարապետության ինստիտուտ |
Աշխատավայր | Սամարաքաղնախագիծ |
Պարգևներ |
Գործունեություն
խմբագրել1958 թվականին ավարտել է Մոսկվայի ճարտարապետության ինստիտուտը։ 1958 թվականին «Քաղնախագծում» (ք. Կույբիշև) եղել է ճարտարապետ, 1962 թվականից՝ ԽՍՀՄ ճարտարապետների միության անդամ։ 1964-1988 թվականներին եղել է ԽՍՀՄ ճարտարապետների միության Կույբիշևի կազմակերպության վարչության նախագահ։ Ընտրվել է ԽՍՀՄ ճարտարապետների միության վարչության անդամ, քարտուղարության անդամ, վարչության քարտուղար։ Եղել է Ռուսաստանի ճարտարապետների միության հիմնադիր համագումարի Կազմակերպական կոմիտեի անդամ։ Ընտրվել է Ռուսաստանի ճարտարապետների միության նախագահության անդամ և քարտուղար, Պովոլժիեյի ճարտարապետների միության կազմակերպության խորհրդի նախագահ, ՌՍՖՍՀ Նախարարների խորհրդին կից ճարտարապետության բնագավառում ՌՍՖՍՀ պետական մրցանակների շնորհման հանձնաժողովի անդամ։ 1965-1986 թվականներին եղել է «Կույբիշևքաղնախագիծ» (ք. Կույբիշև) ինստիտուտի ճարտարապետության հարցերով տնօրենի տեղակալ, 1984 թվականին՝ ՌՍՖՍՀ վաստակավոր ճարտարապետ, 1986-1996 թվականներին` «Սամարաքաղնախագիծ» (ք. Սամարա) ինստիտուտի տնօրեն, 1994 թվականին՝ Ռուսաստանի ճարտարապետության և շինարարության գիտությունների Ակադեմիայի թղթակից անդամ, 1996 թվականից` պրոֆեսոր, 1996 թվականից` Սամարայի ճարտարապետաշինարարական պետական ինստիտուտի պրոֆեսոր։ Եղել է Ռուսաստանի Ճարտարապետության և շինարարության գիտությունների ակադեմիայի ճարտարապետական հուշարձանների պահպանության հանձնաժողովի անդամ։
Նախագծեր Սամարայում
խմբագրել- Սուրբ Խաչ եկեղեցի,
- Կուիբիշև քաղաքի զարգացման գլխավոր հատակագիծ (Ն. Վ. Պոդովիննիկովի, Ն. Ի. Ռոզանովի հետ միասին),
- Վոլգա գետի առաափնյա տարածքի 2-րդ փուլ (Ա. Վ. Գոդզևիչի հետ միասին),
- «Վոլգա» հյուրանոց (Ա. Վ. Գոդզևիչի հետ միասին),
- Խորհուրդների տուն (մարզային վարչակազմի շենք, Ալեքսեյ Մորգունի, Վ. Բ. Չերնյակի հետ միասին),
- Նախագծային կազմակերպությունների շենքեր (Սամարայի հրապարակ, Ալեքսեյ Մորգունի, Ն. Ա. Դեգտյարևի հետ միասին),
- Հաղթանակի 30-ամյակի շատրվան (Վ. Ա. Բորիսովի, նկարիչ Ռ. Ն. Բարանովի հետ միասին),
- Դերասանի տուն (Ն. Ա. Կրասկոյի հետ միասին),
- Հարսանեկան պալատ (Ա. Ն. Գերասիմովի հետ միասին)
- Երիտասարդ գվարդիականների փողոցի կառուցապատում (Վ. Ա. Գոլոսովի, Վ. Ն. Բլոխինի հետ միասին),
- Մետրոյի վարչակազմի շենք (Ա. Ն. Գերասիմովի հետ միասին),
- Բնակելի շենք Վիլոնովսկայա փողոցում, 1,
- Սամարայի նահանգային դումայի շենքի ճակատային մասի և հանդիսությունների սրահի վերակառուցում,
- Կուրումոչի օդանավակայանի տերմինալ (վերակառուցում, Գ. Ա. Վասիլիևի, Կ. Վ. Կարկարյանի հետ միասին),
- Հյուսիսարևելյան շրջանի 11-րդ միկրոշրջան,
- Խոշոր պանելներով բնակելի շենքերի նոր թաղամաս (Վ. Ա. Բորիսովի հետ միասին),
- Հյուրանոց Լենինգրադյան և Չապաևյան փողոցում (վերակառուցում),
- Կենտրոնական զբոսայգու տարածքում նոր քաղաքային կենտրոնի նախագիծ (Ա. Թ. Կիմի, Յու. Ի. Մուսատովի, Լ. Զայցևայի հետ միասին),
- Լենինսկայա փողոցի կառուցապատում։ Քաղաքային գերեզմանատանը զոհված զինվորների հուշարձան (Ռ. Ա. Առաքելյանի, Յու. Ի. Մուսատովի, Յու. Վ. Խրամովի հետ միասին),
- Հայկական մատուռ (Ա. Մնացականյանի հետ միասին),
- Կույբիշևի կենտրոնական մասի նախագիծ (Մ. Ա. Տրուֆանովի, Ի. Մ. Զոբինայի հետ միասին),
- Արդյունաբերության տան վերակառուցման նախագիծ (Մ. Ա. Տրուֆանովի, Ի. Մ. Զոբինայի, Վ. Մ. Ուստինովի հետ միասին),
- Փառքի հուշարձանի նախագիծ (Մ. Ա. Տրուֆանովի, Յու. Վ. Խրամովի, նկարիչ Գ. Գ. Կիկինի հետ միասին)
- Բնակելի շենքի նախագիծ Մաքսիմ Գորկու փողոցում,
- Սամարայի երկաթուղային կայարանի նախագիծը (Կ. Վ. Կարկարյանի, Ա. Ա. Մավրիչևի, Ի. Ա. Լապտևայի հետ միասին),
- Զոհված զինվորների հուշարձանի նախագիծը (Ռ. Ա. Առաքելյանի, Յու. Ի. Մուսատովի, Յու. Վ. Խրամովի հետ միասին),
- Հյուրանոցի նախագիծ (Լենինգրադսկայայի և Չապաևսկայայի անկյուն, վերակառուցում),
- Կույբիշևի քաղաքային կենտրոնի նախագիծ (Ա. Թ. Կիմի, Ն. Ա. Կրասնեևի, Լ. Ա. Զայցևայի հետ միասին)։
Մրցանակներ և ճանաչում
խմբագրել- ՌԽՖՍՀ վաստակավոր ճարտարապետ (1984),
- «Պատվո նշան» շքանշան (1986),
- Պուշկինյան ոսկե մեդալ,
- «Ճարտարապետների ընկերակցությանը նվիրվածության համար» մեդալ,
- Իվան Ժոլտովսկու անվան մեդալ «Ճարտարապետական կրթության բնագավառում նշանակալի ավանդի համար»,
- «Սամարայի նահանգի աստղ» դիպլոմ (2003),
- Գավառական մրցանակ մշակույթի և արվեստի բնագավառում (2004),
- Սամարայի քաղաքային դումայի «Քաղաքային համայնքին մատուցած ծառայությունների համար» պատվո նշան (2010),
- Ռուսաստանի մշակութային հիմնադրամի պատվոգիր,
- Պատվոգիր և կրծքանշան «Բազմամյա անբասիր աշխատանքի համար՝ ի բարօրություն Սամարա քաղաքի»,
- Սամարայի նահանգային դումայի պատվոգիր և բազմաթիվ այլ մրցանակներ։
Մատենագիտություն
խմբագրել- По улицам старой Самары (совместно с В. Л. Неверовой) - Куйбышевское книжное издательство, 1988. - 80 с.
- Старая Самара: история, дома и люди (1998).
- Деревянное зодчество Самары, или Осень патриархов - Самара: Агни, 2002. - 152 с.
- серии открыток «Графическая летопись Самары» (альбом насчитывает более 400 листов).
- Самара-Куйбышев-Самара, или Три портрета одного города (2004).
- Модерн в архитектуре Самары - Самара: Агни, 2006. - 336 с.
- Рукотворный металл Самары (2009).
- Река Волга - город Самара. Путешествие сквозь века (2011).
- Тайны деревянных украсов Самары (2012).
Գրականություն
խմբագրել- Владимир Востриков. Профессор В. Г. Каркарьян - Самара, издательство СГАСУ, 2016.
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- Лица Самарской губернии: В. Г. Каркарьян
- Светлана Внукова Каркарьян не просто видит Самару так, как мало кто нынче видит. Он её душу понимает «Самарская газета»
- В. Чечурин Живая музыка Самары // газета «Волжская коммуна» - 31 декабря 2004 - С. 7.
- Ваган Гайкович Каркарьян «Самара и губерния»
- Архитектор Ваган Каркарьян. Արխիվացված 2016-03-13 Wayback Machine сайт проекта «Самарские судьбы»
- «Я так думаю!» Ваган Каркарьян в редакции «Самара today». Видео. Продолжительность 13 минут.