Վահան Գալֆայան

հայ արձակագիր, խմբագիր, բանաստեղծ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գալֆայան ազգանունով այլ մարդկանց մասին։

Վահան Եփրեմի Գալֆայան (հունվարի 16, 1886(1886-01-16), Շամախի, Բաքվի նահանգ, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 14, 1976(1976-12-14), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բանաստեղծ, արձակագիր, մանկավարժ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1947 թվականից։

Վահան Գալֆայան
Ծնվել էհունվարի 16, 1886(1886-01-16)
ԾննդավայրՇամախի, Բաքվի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էդեկտեմբերի 14, 1976(1976-12-14) (90 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունխմբագիր, արձակագիր, բանաստեղծ և ուսուցիչ
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԱշխատավայրԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Պարգևներ
Լենինի շքանշան
Վահան Գալֆայան Վիքիդարանում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Շամախի քաղաքում։ 1915 թվականին ավարտել է Մոսկվայի առևտրի ինստիտուտի քիմիական ֆակուլտետը։ 1921 թվականից աշխատել է Երևանում որպես բանվորա-գյուղացիական տեսչության հրահանգիչ։ 1928-1930 թվականներին դասախոսել է Երևանի բժշկական ինստիտուտում։ 1942-1943 թվականներին եղել է Հարավային ռազմաճակատի «Սուվորովական» հայերեն թերթի պատասխանատու քարտուղարը, ապա՝ խմբագիրը։ 1930-1942 թվականներին և 1944-1964 թվականներին ուսուցչություն է արել Թբիլիսիի տարբեր դպրոցներում։ Մանկավարժական երկարամյա գործունեության համար պարգևատրվել է Լենինի շքանշանով։ 1964 թվականից բնակվել է Երևանում, որտեղ էլ մահացել է[1]։

Վահան Գալֆայանի երկերի մատենագիտություն խմբագրել

  • Շիրիմների կղզին..., Թիֆլիս, տպարան «Էպոխա», 1913, 77 էջ։
  • Արփիկի երազը, Երևան, Պետհրատ, տպարան Հերմես, 1926, 20 էջ[2]։
  • Հարազատ դեմքեր, Երևան, Հայպետհրատ, 1964, 184 էջ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հայկ Խաչատրյան (1981). Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». էջ էջ 89.
  2. tert.nla.am (PDF) http://tert.nla.am/archive/HAY%20GIRQ/Ardy/1921-1950/arpiki_yerazy_1926.pdf. Վերցված է 2019 թ․ հունվարի 16-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)(չաշխատող հղում)

Աղբյուրներ խմբագրել

  • Խաչատրյան Հ.Հ. Գրական տեղեկատու, 1986։ էջ 115։
  • Հովակիմյան Բ.Մ. Հայոց ծածկանունների բառարան, 2005։ էջ 582։