Վահան Շոթայի Բաբայան (նոյեմբերի 26, 1980(1980-11-26)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), քաղաքական գործիչ, Հայաստանի Ազգային ժողովի նախկին պատգամավոր,

Վահան Բաբայան
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 26, 1980(1980-11-26)[1] (43 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր
ԿուսակցությունՀանրապետություն և Բարգավաճ Հայաստան

Կենսագրություն խմբագրել

Վահան Բաբայանը ծնվել է 1980 թվականի նոյեմբերի 26-ին Երևանում[2]։ 2003-2005 թվականներին ծառայել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերում[3]։ 2003 թվականին ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի (ՀՊՄՀ) պատմաաշխարհագրական ֆակուլտետը։ 1999-2001 թվականներին եղել է ՀՊՄՀ պատմաաշխարհագրական ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահ[4], ապա ՀՊՄՀ ուսանողական խորհրդի փոխնախագահ։ 2010 թվականին հիմնադրել և ղեկավարել է «Երիտասարդական կառավարություն» և «Երիտասարդական քաղաքապետարան» նախագծերը։ 2011 թվականին ղեկավարել է ԱՊՀ երկրների «Ծաղկաձոր 2011» երիտասարդական միջազգային կրթական հավաքը[5]։ 2006-2007 թվականներին եղել է Հայաստանի երիտասարդական կուսակցության (ՀԵԿ) փոխնախագահ[6], իսկ 2007-2011 թվականներին` ՀԵԿ նախագահ։

2011 թվականին ընտրվել է ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամ (ԲՀԿ-ին ՀԵԿ-ի միավորվելուց հետո)։ 2014 թվականին եղել է ԲՀԿ քաղաքական խորհրդի քարտուղար։ 2012 թվականի մայիսի 6-ին ընտրվել է Ազգային Ժողովի պատգամավոր համամասնական ընտրակարգով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից[7]։

Անձնական կյանք խմբագրել

Ամուսնացած է։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://www.parliament.am/deputies.php?sel=details&ID=1100&lang=eng
  2. «National Assembly of Armenia | Official Web Site | parliament.am». www.parliament.am. Վերցված է 2021 թ․ հունիսի 23-ին.
  3. «Бабаян Ваан Шотаевич — Энциклопедия фонда «Хайазг»». ru.hayazg.info. Վերցված է 2021 թ․ հունիսի 23-ին.
  4. «Бабаян, Ваан Шотаевич — Википедия». wp.wiki-wiki.ru. Վերցված է 2021 թ․ հունիսի 23-ին.
  5. «Бабаян, Ваан Шотаевич - Russian Wikipedia». Wikipedia - WikiDeck. Վերցված է 2021 թ․ հունիսի 23-ին.
  6. «Бабаян, Ваан Шотаевич - это... Что такое Бабаян, Ваан Шотаевич?». Словари и энциклопедии на Академике (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հունիսի 23-ին.
  7. «Биография». Партия реформистов (ռուսերեն). 2020 թ․ մայիսի 31. Վերցված է 2021 թ․ հունիսի 23-ին.

Արտաքին հղումներ խմբագրել