Վալտեր Դանիել Բենիտես

արգենտինացի ֆուտբոլիստ

Վալտեր Դանիել Բենիտես (իսպ.՝ Walter Daniel Benítez, մարտի 19, 1993(1993-03-19)[1] կամ հունվարի 19, 1993(1993-01-19), Սան Մարտին, Բուենոս Այրես, Արգենտինա և General José de San Martín), արգենտինացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Նիսի կազմում։ Խաղում է դարպասապահի դիրքում[2]։

Վալտեր Բենիտես
Walter Benítez
Բենիտեսը 2016 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Walter Daniel Benítez
Քաղաքացիությունը Արգենտինա Արգենտինա
Ծննդյան ամսաթիվ մարտի 19, 1993(1993-03-19)[1] (31 տարեկան) կամ հունվարի 19, 1993(1993-01-19) (31 տարեկան)
Ծննդավայր Սան Մարտին, Բուենոս Այրես, Արգենտինա կամ General José de San Martín
Հասակ 191 սմ
Քաշ 91 կգ
Դիրք դարպասապահ
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ֆրանսիա Նիս
Համար 40
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2014-2016 Արգենտինա Կիլմես 48 (0)
2016 Ֆրանսիա Նիս II 2 (0)
2016-ներկա Ֆրանսիա Նիս 46 (0)
Ազգային հավաքական
2013 Արգենտինա Արգենտինա Մ20 3 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հունվարի 3-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հունվարի 3-ի, 2019

Ակումբային կարիերա խմբագրել

Կիլմես խմբագրել

Բենիտեսը Կիլմեսի ակադեմիայի սան է։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2014 թվականի ապրիլի 15-ին՝ Վելես Սարսֆիլդի դեմ խաղում[3]։ 2014-15 մրցաշրջանում արգենտինացին դարձավ թիմի հիմնական դարպասապահը։ Կիլմեսի կազմում Բենիտեսը անցկացրեց 51 հանդիպում՝ բաց թողելով 65 գնդակ և 18 խաղում պահելով իր դարպասը անառիկ։

Նիս խմբագրել

2016 թվականի մայիսի 17-ին Բենիտեսը անվճար տրանսֆերով միացավ Նիսին[4][5][6]։ 2016-17 մրցաշրջանում նա թիմի երկրորդ դարպասապահն էր Յոան Կարդինալից հետո։ Իր դեբյուտը Նիսի կազմում նշեց դեկտեմբերի 8-ին՝ մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Եվրոպայի Լիգայի խմբային փուլի Կրասնոդարի դեմ խաղում[7]։ Առաջին հանդիպումը Լիգա 1-ում անցկացրեց դեկտեմբերի 21-ին՝ փոխարինելով վնասվածք ստացած Յոան Կարդինալին[8] Բորդոյի դեմ խաղում[9]։ Ֆրանսիայի առաջնությունում մեկնարկային կազմում առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ 2017 թվականի հունվարի 15-ին՝ Մեցի դեմ խաղում[10]։

2017-18 մրցաշրջանում Բենիտեսը դարձավ Նիսի հիմնական դարպասապահը։ 2019 թվականի հունվարի 1-ին արգենտինացին ընդգրկվեց 2018-19 մրցաշրջանի առաջին կեսի Եվրոպայի խոշոր առաջնությունների խորհրդանշական հավաքականում, որը հիմնված էր ֆուտբոլիստների ելույթների վրա[11]։ Նա երկրորդ տեղն էր զբաղեցնում հետ մղած հարվածների տոկոսային հարաբերակցությամբ՝ զիջելով միայն Ալիսոն Բեկերին[12][13]։

Միջազգային կարիերա խմբագրել

Բենիտեսը ներկայացրել է Արգենտինան մինչև 20 տարեկանների երիտասարդական հավաքականում։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2019 թվականի հունվարի 3-ի դրությամբ[14]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Մայրցամաքային Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Կիլմես 2013–14 Պրիմերա Դիվիզիոն 6 0 0 0 6 0
2014 14 0 0 0 14 0
2015 21 0 3 0 24 0
2016 7 0 0 0 7 0
Ընդհանուր 48 0 3 0 0 0 0 0 51 0
Նիս 2016–17 Լիգա 1 3 0 1 0 1 0 1 0 6 0
2017–18 28 0 0 0 4 0 1 0 33 0
2018–19 15 0 0 0 2 0 17 0
Ընդհանուր 46 0 1 0 5 0 4 0 56 0
Կարիերայի ընդհանուր 94 0 4 0 5 0 4 0 107 0

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 FBref.com(բազմ․)
  2. «Argentina - W. Benítez - Profile with news, career statistics and history - Soccerway». us.soccerway.com. Վերցված է 2019 թ․ հունվարի 3-ին.
  3. «Club Atlético Vélez Sarsfield - Quilmes Atlético Club, Apr 15, 2014 - Torneo Final - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 3-ին.
  4. «Walter Benitez agrees to join OGC Nice | Get French Football News». www.getfootballnewsfrance.com. Վերցված է 2019 թ․ հունվարի 3-ին.
  5. «Qui est Walter Benitez, le gardien argentin convoité par l'OGC Nice?». Nice-Matin (ֆրանսերեն). 2016 թ․ մայիսի 17. Վերցված է 2019 թ․ հունվարի 3-ին.
  6. «Walter Benítez cerca del Niza» (եվրոպական իսպաներեն). 2016 թ․ մայիսի 17. Վերցված է 2019 թ․ հունվարի 3-ին.
  7. «OGC Nice - FK Krasnodar, Dec 8, 2016 - Europa League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 3-ին.
  8. «FC Girondins Bordeaux - OGC Nice, Dec 21, 2016 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 3-ին.
  9. «FC Girondins Bordeaux - OGC Nice, Dec 21, 2016 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 3-ին.
  10. «OGC Nice - FC Metz, Jan 15, 2017 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 3-ին.
  11. Pringle, Ben (2019 թ․ հունվարի 1). «Liverpool duo join Messi, Neymar, Mbappe in European XI of 2018/19 so far – based on stats». Express.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 3-ին.
  12. «BENITEZ: KEEPING NICE IN THE HUNT». www.ligue1.com. Վերցված է 2019 թ․ հունվարի 3-ին.(չաշխատող հղում)
  13. «Impressive statistic for former Argentina U20, current OGC Nice goalkeeper Walter BENITEZ | Mundo Albiceleste» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 3-ին.
  14. «Walter Benítez». worldfootball.net (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 3-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վալտեր Դանիել Բենիտես» հոդվածին։