Վալերի Տատինցյան

հայ ստոմատոլոգ

Վալերի Գուրգենի Տատինցյան (հոկտեմբերի 17, 1940(1940-10-17), Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ստոմատոլոգ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1986), պրոֆեսոր (1987), ՀՀ ԲԳԱ ակադեմիկոս (1996)[1]: ՀՀ գիտության վաստակավոր գործիչ (2011):

Վալերի Տատինցյան
Ծնվել էհոկտեմբերի 17, 1940(1940-10-17) (83 տարեկան)
ԾննդավայրԲաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՄոսկվայի պետական բժշկա-ատամնաբուժական համալսարան
Մասնագիտությունատամնաբույժ
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր (1986)
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Վալերի Տատինցյանը ծնվել է 1940 թվականի հոկտեմբերի 17-ին, Բաքվում, Գուրգեն Տատինցյանի և Լուսիկ Օհանյանի ընտանիքում։ Ավարտել է Բաքվի թիվ 142 միջնակարգ դպրոցը։ 1959-1962 թվականներին սովորել և ավարտել է Մարիսկի բժշկական ուսումնարանի ատամնաբուժական դպրոցը, 1964-1969 թվականներին՝ Մոսկվայի բժշկական ստոմատոլոգիական ինստիտուտը։ 1969-1972 թվականներին թերապևտիկ ստոմատոլոգիայի մասնագիտությամբ կլինիկական օրդինատոր է եղել Մոսկվայի ստոմատոլոգիայի կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտում, 1972 -1980 թվականներին՝ թերապևտիկ ստոմատոլոգիայի ամբիոնի ասիստենտ Թուրքմենիստանի պետական բժշկական ինստիտուտում, Ստոմատոլոգիական, սանիտարական ֆակուլտետների դեկանի տեղակալ, դեկան, 1980-1984 թվականներին՝ թերապևտիկ ստոմատոլոգիայի ամբիոնի ասիստենտ ԵՊԲՀ-ում, այնուհետև՝ 1984-2005 թվականներին, զբաղեցրել է նույն ամբիոնի վարիչի պաշտոնը և համատեղությամբ 1985-1995 թվականներին՝ ԵՊԲՀ ստոմատոլոգիական ֆակուլտետի դեկան, 2005-2013 թվականներին՝ ԵՊԲՀ թերապևտիկ և ընտանեկան ստոմատոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր, 2014 թվականից՝ թերապևտիկ ստոմատոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր։ 1975 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն Մոսկվայի ստոմատոլոգիայի կենտրոնական գիտա-հետազոտական ինստիտուտում, 1986 թվականին՝ դոկտորական՝ Մոսկվայի Ստոմատոլոգիայի կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտում[2]։

1994 թվականին թիվ 1 կլինիկական հիվանդանոցի տարածքում հիմնել է «Համալսարանական ստոմատոլոգիական կլինիկան»։ Մոսկվայի Ստոմատոլոգիայի կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի և ԵՊԲՀ-ի միջև կնքված պայմանագրի շրջանակում գիտահետազոտական ղեկավար է։ 2004 թվականին հիմնել է ստոմատոլոգիայի և դիմածնոտային վիրաբուժության ոլորտին անդրադարձող «Բամբեր» ամսագիրը, որի գլխավոր խմբագրի տեղակալն է[3][4]։

Պարգևներ խմբագրել

  • Հարավսլավիայի Բելգրադյան բժշկական համալսարանի «Ոսկե շքանշան» (1993)
  • Մխիթար Հերացու անվան «Ոսկե շքանշան» (2000)
  • ՌԲԳԱ Վերնադսկու անվան շքանշան (2000)
  • ՀՀ առողջապահության նախարարության և ԵՊԲՀ-ի «Արծաթե շքանշան» (2003)
  • Ռուսաստանի ստոմատոլոգների ասոցիացիայի առաջին աստիճանի «Ոսկե շքանշան» (2006)
  • Եվրոպական Բժշկական ակադեմիայի «Ռենտգեն» շքանշան (2007)
  • ՀՀ գիտությունների վաստակավոր գործիչ (2011)

Անդամակցություն խմբագրել

  • ԵՊԲՀ-ի ստոմատոլոգիական խնդիրների հանձնաժողովի նախագահ (1983-1994)։
  • Ստոմատոլոգների հասարակության համամիութենական պրեզիդիումի ղեկավարման անդամ (1984-1989)։
  • ՌԴ գիտությունների ակադեմիայի բնական գիտությունների լիիրավ անդամ։
  • ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի բժշկական գիտությունների լիիրավ անդամ (2001)։
  • ՀՀ ստոմատոլոգների ասոցիացիայի փոխնախագահ (2004)։
  • Ստոմատոլոգիայի, աչքի և ԼՕՌ հիվանդությունների գիտակոորդինացիոն խորհրդի նախագահն (2005-2015)։
  • ԵՊԲՀ-ի հոգաբարձուների խորհրդի անդամ (2014-2018)։

Երկեր խմբագրել

  • Թերապևտիկ ստոմատոլոգիա։ Անդրիասյան Լևոն Հրանտի, Տատինցյան Վալերի Գուրգենի, Երևան, Ա. հ., 2015[5]:
  • Թերապևտիկ ստոմատոլոգիա։ Դասագիրք։ Տատինցյան Վալերի Գուրգենի, Երևան, Պարբերական, 1997[6]։
  • Ատամների հիվանդությունների ախտորոշումը։ /Մեթոդական մշակումներ դասախոսների և ուսանողների համար։ Տատինցյան Վալերի Գուրգենի, Հայրապետյան Հ. Օ., Առողջապահության մինիստրություն ՀԽՍՀ, Երևանի պետական բժշկական ինստիտուտ, Թերապևտիկ ստոմատոլոգիայի ամբիոն, Երևան, Ա. հ., 1989[7]:

Ընտանիք խմբագրել

  • Հայր՝ Գուրգեն Տատինցյան
  • Մայր՝ Լուսիկ Ասատուրի Օհանյան, ստոմատոլոգ
  • Կին՝ Շողիկ Տատինցյան, տնտեսագետ
  • Դուստր՝ Կարինե Տատինցյան, Չերկիզովսկի մսի վերամշակման գործարանի գլխավոր բժիշկ
  • Դուստր՝ Լյուդմիլա Տատինցյան, բժշկական գիտությունների դոկտոր, դոցենտ
  • Դուստր՝ Գայանե Տատինցյան՝ ԵՊԲՀ թերապևտիկ և ընտանեկան ստոմատոլոգիայի ամբիոնի ասիստենտ, ղեկավարում է Տատինցյանների ընտանիքի ստոմատոլոգիական կլինիկան
  • Որդի՝ Դավիթ Տատինցյան, իմպլանտոլոգ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. www.raen.am http://www.raen.am/members/t2.html. Վերցված է 2019 թ․ մայիսի 23-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  2. www.ysmu.am https://www.ysmu.am/hy/main/update_your_browser/. Վերցված է 2019 թ․ մայիսի 23-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  3. «Վալերի Տատինցյան». www.med-practic.com. Վերցված է 2019 թ․ մայիսի 23-ին.
  4. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 565։
  5. Անդրիասյան, Լևոն Հրանտի; Տատինցյան, Վալերի Գուրգենի (2015). Թերապևտիկ ստոմատոլոգիա. Երևան: Ա. հ. ISBN 9789939013770.
  6. Տատինցյան, Վալերի Գուրգենի, ed. (1997). Թերապևտիկ ստոմատոլոգիա։ Դասագիրք. Երևան: Պարբերական.
  7. Տատինցյան, Վալերի Գուրգենի; Հայրապետյան, Հ Օ; Առողջապահության մինիստրություն ՀՍՍՀ; Երևանի պետական բժշկական ինստիտուտ, eds. (1989). Ատամների հիվանդությունների ախտորոշումը։ Մեթոդական մշակումներ դասախոսների և ուսանողների համար. Երևան: Ա. հ.

Գրականություն խմբագրել

  • Айриян А. П. Армянские учёные-медики. - Ер., 1998 - 276 с. ISBN 99930-1-001-7Айриян А. П. Армянские учёные-медики. - Ер., 1998 - 276 с. ISBN 99930-1-001-7