Վալերի Վարդանի Նազարով (ռուս.՝ Вале́рий Варта́нович Наза́ров, մարտի 2, 1941(1941-03-02), Մոսկվա, ԽՍՀՄ - հունիսի 28, 2022(2022-06-28)[1]), ռուս դիվանագետ։

Վալերի Նազարով
 
Կրթություն՝ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր մարտի 2, 1941(1941-03-02)
Ծննդավայր Մոսկվա, ԽՍՀՄ
Վախճանի օր հունիսի 28, 2022(2022-06-28)[1] (81 տարեկան)
Քաղաքացիություն  ԽՍՀՄ

Կենսագրություն

խմբագրել

1966 թվականին ավարտել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը։ 1966 թվականից զբաղվում է դիվանագիտական գործունեությամբ։ Տիրապետում է բիրմաներենի և անգլերենի։

  • 1967-1973 թվականներ՝ Բիրմայում եղել է ԽՍՀՄ դեսպանության փորձառու, ատտաշե, առաջին քարտուղար։
  • 1973-1982 թվականներին եղել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Հարավային Ասիայի բաժանմունքի երկրորդ քարտուղար, առաջին քարտուղար։
  • 1982-ից մինչև 1988 թվականը Բիրմայում եղել է ԽՍՀՄ դեսպանության խորհրդական։
  • 1988 թվականից մինչև 1992 թվականը եղել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Հարավային Ասիայի երկրների ղեկավարության Հնդկաստանի արտաքին քաղաքանության բաժանմունքի վարիչ, խորհրդական, բաժնի վարիչ։
  • 1992 թվականին եղել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Հարավային և Արևմտյան Ասիայի դեպարտամենտի Հարավային Ասիայի երկրների ղեկավարության Հնդկաստանի ներքին և արտաքին քաղաքականության բաժանմունքի վարիչ։
  • 1992 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 1997 թվականի հունիսի 14-ը Մյանմայում եղել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[2][3]։
  • 1997 թվականից մինչև 2001 թվականը եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության երրորդ դեպարտամենտի տնօրենի տեղակալ։
  • 2001 թվականի հուլիսի 24-ից մինչև 2005 թվականի մարտի 3-ը Նեպալի Հանրապետությունում եղել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[4][5]։

Անձնական կյանք

խմբագրել

Ամուսնացած է, ունի մեկ դուստր։

Դիվանագիտական աստիճան

խմբագրել
  • 2-րդ դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (1992 թվականի հուլիսի 18)[6]
  • 1-ին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (1995 թվականի հունվարի 19)[7]
  • Արտակարգ և լիազոր դեսպան (2004 թվականի մայիսի 25)[8]

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 О кончине В.В.Назарова
  2. Указ Президента Российской Федерации от 01.09.1992 № 1042 «О назначении Назарова В. В. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Союзе Мьянма»(չաշխատող հղում)
  3. Указ Президента Российской Федерации от 14.06.1997 № 570 «Об освобождении Назарова В.В. от обязанностей Чрезвычайного и Полномочного Посла Российской Федерации в Союзе Мьянма»(չաշխատող հղում)
  4. Указ Президента Российской Федерации от 24.07.2001 № 918 «О назначении Назарова В.В. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Королевстве Непал»(չաշխատող հղում)
  5. Указ Президента Российской Федерации от 03.03.2005 № 244 «О Назарове В.В.»
  6. Указ Президента Российской Федерации от 18.07.1992 № 791 «О присвоении Назарову В. В. дипломатического ранга Чрезвычайного и Полномочного Посланника 2 класса»(չաշխատող հղում)
  7. Указ Президента Российской Федерации от 19.01.1995 № 57 «О присвоении дипломатических рангов»(չաշխատող հղում)
  8. Указ Президента Российской Федерации от 25.05.2004 № 671 «О присвоении Назарову В.В. дипломатического ранга Чрезвычайного и Полномочного Посла»(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ

խմբագրել