Վալերի Միխայլով (ռուս.՝ Вале́рий Алекса́ндрович Миха́йлов, հոկտեմբերի 20, 1955(1955-10-20), Ստավրոպոլ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս դիվանագետ, արտակարգ և լիազոր դեսպան։

Վալերի Միխայլով
 
Կրթություն՝ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր հոկտեմբերի 20, 1955(1955-10-20) (68 տարեկան)
Ծննդավայր Ստավրոպոլ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Ռուսաստան և  ԽՍՀՄ
 
Պարգևներ
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի երկրորդ աստիճանի մեդալ

Կենսագրություն խմբագրել

1981 թվականին ավարտել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը։ 1981 թվականից զբաղվում է դիվանագիտական գործունեությամբ։ Տիրապետում է գերմաներենին և անգլերենին։

  • 1989-1993 թվականներ՝ Ռոստոկում եղել է ԽՍՀՄ, իսկ 1991 թվականից հետո՝ Ռուսաստանի Դաշնության փոխհյուպատոս։
  • 1997-2001 թվականներին Շվեյցարիայում եղել է Ռուսաստանի Դաշնության դեսպանության խորհրդական։
  • 2004 թվականից մինչև 2005 թվականը եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի բաժանմունքի պետ։
  • 2005-ից մինչև 2014 թվականը եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրենի տեղակալ։
  • 2014 թվականի ապրիլի 7-ից մինչև 2019 թվականի հուլիսի 17-ը Կոնգոյի Հանրապետությունում եղել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[1][2]։
  • 2019 թվականի հուլիսի 17-ից Բուրունդիում համարվում է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[3]։

Անձնական կյանք խմբագրել

Ամուսնացած է, ունի երկու որդի։

Դիվանագիտական աստիճան խմբագրել

  • 2-րդ դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2007 թվականի հուլիսի 18)[4]
  • 1-ին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2015 թվականի դեկտեմբերի 22)[5]
  • Արտակարգ և լիազոր դեսպան (2019 թվականի հոկտեմբերի 1)[6]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Указ Президента Российской Федерации от 07.04.2006 № 217 «О назначении Михайлова В. А. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Республике Конго»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 11-ին.
  2. Указ Президента Российской Федерации от 17.07.2019 № 340 «О Михайлове В.А.»
  3. Указ Президента Российской Федерации от 17.07.2019 № 341 «О Чрезвычайном и Полномочном После Российской Федерации в Республике Бурунди»
  4. Указ Президента Российской Федерации от 18.07.2007 № 2072 «О присвоении дипломатических рангов» Արխիվացված 2014-08-12 Wayback Machine
  5. Указ Президента Российской Федерации от 22.12.2015 № 653 «О присвоении дипломатических рангов»
  6. Указ Президента Российской Федерации от 01.10.2019 № 477 «О присвоении дипломатических рангов»

Արտաքին հղումներ խմբագրել