Վալերի Հակոբյան (վիրաբույժ)
Վալերի Գրիգորի Հակոբյան (մայիսի 10, 1939, Մոսկվա, ԽՍՀՄ - հունվարի 26, 1983, Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային մանկական վիրաբույժ, բժշկական գիտությունների դոկտոր (1970), պրոֆեսոր (1979):
Ծնվել է | մայիսի 10, 1939 |
---|---|
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Մահացել է | հունվարի 26, 1983 (43 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Ռուսաստանի ազգային հետազոտական բժշկական համալսարան (1960) և Շարունակական մասնագիտական կրթության Ռուսաստանի բժշկական ակադեմիա (1965) |
Մասնագիտություն | վիրաբույժ |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր |
ԽՍՀՄ-ում լյարդի վիրաբուժության միակ մանկական կենտրոնի հիմնադիր և տնօրեն։
Կենսագրություն խմբագրել
Վալերի Հակոբյանն ավարտել է Մոսկվայի երկրորդ բժշկական ինստիտուտի մանկաբուժական ֆակուլտետը։ 1963-1965 թվականներին սովորել է բժիշկների կատարելագործման ինստիտուտի մանկական վիրաբուժության ամբիոնի կլինիկական օրդինատուրայում (ամբիոնի վարիչ` պրոֆեսոր Ս. Յա. Դոլեցկի)։ Եղել է ԽՍՀՄ բժշկական գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ Գեորգի Օստրովերխովի աշակերտը, 27 տարեկանում պաշտպանել է թեկնածուական, իսկ 30 տարեկանում դոկտորական ատենախոսություն, աշխատել է Բժիշկների կատարելագործման ինստիտուտում որպես ավագ գիտաշխատող, այնուհետև մանկական վիրաբուժության ամբիոնի պրոֆեսոր, 1972 թվականից ղեկավարել է ինստիտուտի կենտրոնական գիտահետազոտական լաբորատորիայի մանկական վիրաբուժության բաժինը։ Պատրաստել է գիտությունների 6 թեկնածու։
1973 թվականին Հակոբյանը Մոսկվայի Ռուսակովի անվան № 2 մանկական քաղաքային կլինիկական հիվանդանոցի (այժմ՝ Սուրբ Վլադիմիրի հիվանդանոց) բազայի վրա հիմնադրել է Լյարդի վիրաբուժության կենտրոնը։ Հակոբյանի խումբը ստացել է վիրահատության նոր մեթոդների հեղինակային իրավունքի տասներեք վկայական։ Հակոբյան կենտրոնում բուժում են ստանում լյարդի բնածին պաթոլոգիաներով ծանր հիվանդ երեխաներ երկրի տարբեր ծայրերից։ Հակոբյանը կատարել է ավելի քան 700 վիրահատություններ և 3000 ուսումնասիրություն մանկական լյարդի վիրաբուժության վերաբերյալ[1]։ 78 գիտական աշխատությունների հեղինակ է, այդ թվում` 5 մենագրությունների, եղել է «Նորածինների վիրաբուժություն» կոլեկտիվ մենագրության լուսաբանողը։
Վալերի Հակոբյանը եղել է իր գործի իսկական էնտուզիաստներից։ Հենց դրանով է պայմանավորված գիտական և գործնական այն մեծ ներդրումը, որ նա և իր օգնականները կատարել են խորհրդային բժշկության մեջ։ Նրանք գործնականում ներդրել են իրենց կողմից առաջարկվող տեխնիկան ու մեթոդները և այսօր շատ վիրաբույժներ կիրառում են դրանք։ Ամենաբարձր գնահատականի է արժանի պրոֆեսոր Հակոբյանի գիրքը, որտեղ ընդհանրացված են լյարդի մանկական վիրաբուժության իր երկար տարիների փորձը։ - ԽՍՀՄ առողջապահության փոխնախարար, մանկական վիրաբույժ, հետագայում Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Յուրի Իսակով
|
Հակոբյանը սրտի երկու ծանր կաթված է տարել և հանկարծամահ եղել 43 տարեկան հասակում։ Թաղված է Մոսկվայի հայկական գերեզմանատանը։
Գրականություն խմբագրել
- Юлия Хорицкая. На пределе возможного // Советская Россия, 28 ноября 1982, № 275 (8026).
- На пределе возможного (рубрика «Читатель-газета») // Советская Россия, 13 апреля 1983.
- Околов В. Л. Деятели отечественной хирургии. Энциклопедический справочник. Т.1. Москва-Пятигорск. С. 48-49.
Աշխատանքներ խմբագրել
- Контрастные исследования сосудов воротной вены и аорты через пупочные сосуды у детей. М.: Медицина, 1967
- Синдром портальной гипертензии у детей. Дисс. докт. М., 1970
- С. Я. Долецкий, В. В. Гаврюшов, В. Г. Акопян. Хирургия новорожденных. Руководство для врачей. Иллюстрации вып. детск. хирургом доктором мед. наук В. Г. Акопяном. М. Медицина, 1976. 320 с.
- В. Г. Акопян. Хирургическая гепатология детского возраста : Руководство для врачей. М. : Медицина, 1982. 384 с.
- В. Г. Акопян, З. Д. Муриева, Г. Т. Туманян. Ошибки и опасности в хирургии холедоха у детей // В кн. «Проблемы хирургии желчных путей». — М., 1982. — С. 98-101.