Վալերի Կիրկովսկի
Վալերի Վասիլևիչ Կիրկովսկի (բելառուս․՝ Валерый Васільевіч Кіркоўскі, հունվարի 14, 1949, Ռադոշկովիչի, Մոլոդեչնայի մարզ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ - մարտի 11, 2020[1]), բելառուս վիրաբույժ և դետոքսիկոլոգ, բժշկական գիտությունների դոկտոր (1996), պրոֆեսոր (1998)։
![]() | |
Ծնվել է | հունվարի 14, 1949 |
Ծննդավայր | Ռադոշկովիչի, Մոլոդեչնայի մարզ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | մարտի 11, 2020 (71 տարեկան) |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | վիրաբույժ |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր |
Կենսագրություն
խմբագրելՎալերի Կիրկովսկին 1977 թվականին գերազանցությամբ ավարտել է Մինսկի պետական բժշկական ինստիտուտը (ՄՊԲԻ)[2]՝ «Բուժական գործ» մասնագիտությամբ։
ՄՊԲԻ-ն ավարտելուց հետո աշխատել է Մինսկի 9-րդ քաղաքային կլինիկական հիվանդանոցում որպես վիրաբույժ արյունակլանման լաբորատորիայում (1978-1980), արյունալիմֆակլանման լաբորատորիայի վարիչ (1980-1985), ՄՊԲԻ-ի կենտրոնական գիտահետազոտական լաբորատորիայի արյունա- և լիմֆակլանման լաբորատորիայի ավագ գիտաշխատող (1985-1989), նույն լաբորատորիայի վարիչ (1989-2001)[2]։
2001 թվականից՝ Մինսկի 9-րդ քաղաքային կլինիկական հիվանդանոցի արտամարմնային թունազերծման մեթոդների բաժանմունքի վարիչ։
Վ. Վ. Կիրկովսկու ղեկավարությամբ ու անմիջական մասնակցությամբ ստեղծվել են.
- ընտրովի հեմոսորբենտի «Օվոսորբ» նոր դաս` արյունից սերինային պրոտեինազների ընտրովի դուրսբերման համար,
- կենսատեխնիկական հակա-IgE հեմոսորբենտ, որը նախատեսված է արյան, պլազմայի և այլ կենսաբանական հեղուկներից E իմունոգլոբուլինի ընտրովի հեռացման համար,
- կենսատեխնիկական «Լիպոսորբ» հեմոսորբենտ՝ գրամբացասական ֆլորայի տոքսինները արյունից, պլազմայից և այլ կենսաբանական հեղուկներից արտանետման համար,
- թունազերծող վիրակապեր և տամպոններ,
- թունազերծման նոր սարքավորումների նմուշներ և դրանց միանգամյա օգտագործման գծեր, ջրահեռացման և ներծծման սարքեր,
- բազմալուսաշերտ զոնդեր` աղիքների տարբեր մասերի վրա դեկոմպրեսիոն-սանացիոն ազդեցության համար,
- նատրիումի հիպոքլորիտ ստանալու համար սարքավորումներ[2]։
Գիտական մեծ աշխատանքի հետ մեկտեղ կուրսանտ բժիշկների հետ պարբերաբար տեղեկատվական դասընթացներ անցկացնելու և պրակտիկայի ժամանակ զբաղվել է նաև բժշկական խորհրդատվությամբ, ինչպես նաև կրթական և մանկավարժական աշխատանքներով[2]։
Կիրկովսկու ղեկավարությամբ ստեղծվել և պաշտպանվել են 4 դոկտորական և 21 թեկնածուական ատենախոսություններ։ Հրապարակել է մոտ 550 նյութ, որոնցից 100-ը տպագրվել է ամսագրերում, ավելի քան 30-ը՝ արտերկրում։ Նա հրատարակել է չորս մենագրություն, ինչպես նաև բելառուսերեն բանաստեղծությունների գիրք՝ «Сказ пра наш час»[2]։
Մենագրություններ
խմբագրել- В. В. Кирковский. Детоксикационная терапия при перитоните. — Минск: Полифакт-Альфа, 1997. ISBN 5-7815-1877-0
- Ю. Б. Мартов, С. Г. Подолинский, В. В. Кирковский, А. Т. Щастный. Распространенный перитонит. — М.: Триада-Х. 1998. ISBN 5-86021-027-2
- Ю. Б. Мартов, В. В. Кирковский, В. Ю. Мартов. Острый деструктивный панкреатит. — М.: Медицинская литература, 2001. ISBN 5-89677-023-5
- В. В. Кирковский. Физико-химические методы коррекции гомеостаза. — М.: Русский врач, 2012.
Արտոնագրեր
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Умер известный врач, профессор Валерий Кирковский». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 25-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 «Профессор Валерий Кирковский - врач, который знает все об очистке крови». doktora.by (ռուսերեն). 2009 թ․ փետրվարի 1. Վերցված է 2021 թ․ մարտի 25-ին.
Գրականություն
խմբագրել- Валерий Васильевич Кирковский (к 50-летию со дня рождения) // Здравоохранение. 1999, № 3. с. 62.