Արյունակլանում, հեմոսորբցիա, օրգանիզմից թունավոր նյութերի հեռացման միջոց։ Հատուկ սարքի միջոցով հիվանդի արյունն անցկացնում են, այսպես կոչված, կլանիչների (սորբենտներ) միջով, որոնք կլանում և ամուր պահում են արյան մեջ գտնվող թունավոր նյութերը։ Որպես կլանիչներ օգտագործվում են ակտիվացրած ածուխը կամ իոնափոխանակային խեժերը։ Արյունակլանումը կիրառվում է թույներով, դեղանյութերով և այլ նյութերով թունավորումների, ինչպես նաև լյարդի ու երիկամների ծանր ախտահարումների դեպքում։

Ակտիվացված ածուխ

Տես նաև խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հանրամատչելի բժշկական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։