Վալերի Ալեքսեև (ռուս.՝ Вале́рий Алексе́евич Алексе́ев, նոյեմբերի 5, 1939(1939-11-05), Նիկոլսկոե, Bolshekolpanskoye rural settlement, Գատչինսկի շրջան, Լենինգրադի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - մոտ 2000, Բոխում, Գերմանիա), ռուս գրող և ուսուցիչ[1]։

Վալերի Ալեքսեև
Ծնվել էնոյեմբերի 5, 1939(1939-11-05)
ԾննդավայրՆիկոլսկոե, Bolshekolpanskoye rural settlement, Գատչինսկի շրջան, Լենինգրադի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էմոտ 2000
Մահվան վայրԲոխում, Գերմանիա
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտությունգրող
ԱնդամությունԽՍՀՄ Գրողների միություն

Կենսագրություն խմբագրել

Վալերի Ալեքսեևը ծնվել է 1939 թվականի նոյեմբերի 5-ին, Լենինգրադի մարզի Սոշիխինսկի շրջանի Նիկոլսկոյե գյուղում։ Մանկուց հետաքրքրվել է գրականությամբ։

Աշխատել է որպես տեխնիկա-գեոդեզիստ Կարելիայում։

1961 թվականին ավարտել է Վ. Լենինի անվան Մոսկվայի մանկավարժական ինստիտուտի պատմա-բանասիրական ֆակուլտետը, որից հետո ռուսաց լեզու է դասավանդել դպրոցներում և Մոսկվայի ժողովուրդների բարեկամության համալսարանում[2]։

1970 թվականից եղել է ԽՍՀՄ գրողների միության անդամ[3]։

Խորհրդային Միության փլուզումից հետո մեկնել է Գերմանիա։ Ըստ չճշտված տվյալների գրողը մահացել է Բոխում քաղաքում, 2008 թվականին։

Ստեղծագործություն խմբագրել

Արձակում կարևորել է կենցաղային իսկությունը և ֆանտաստիկայի տարրերը, քաղաքային մտավորականության կյանքը, անձի ձևավորման, բարոյական կոնֆլիկտների խնդիրները։ Ալեքսեևի հետաքրրքությունների շրջանակը լայն է և տարաբնույթ։ Մանկապատանեկան պատմվածքներից ու վիպակներից բացի գրել է նաև հեղափոխական հայտնի գործիչների կենսագրություններ, որոնցից են «Հավերժ ժպիտ», «Մոխրագույն սեպտեմբեր» ստեղծագործությունները, թողարկել է Մոսկվայի վերաբերյալ ուղեցույցներ և զրուցարաններ[4]։

Վ. Ալեքսեևը ստեղծագործությունները թարգմանվել են բուլղարերեն, իսպաներեն, գերմաներեն, լեհերեն[3]։

Ընտիր երկեր խմբագրել
  • Լուսավոր անձնավորություն, 1968 թվական
  • Ֆլինտի մարդիկ, 1969 թվական
  • Քաղաքային պատմություններ, 1971 թվական
  • Յոթերորդ ցանկություն, 1971 թվական
  • Քարայծներ և այլն... Պատմվածքներ և վիպակներ, 1973 թվական
  • Բաց դաս, 1974 թվական
  • Հավերժ ժպիտ, 1974 թվական
  • Խրատական արձակ, 1978 թվական
  • Գույնզգույն մայրցամաքներ, 1981 թվական
  • Մոխրագույն սեպտեմբեր, 1982 թվական
  • Հիանալի երկտարեցին, 1983 թվական
  • Հադիպման վայրը, 1984 թվական
  • Խաղեր ասֆալտի վրա, 1987 թվական
  • Մեկնաբանություններ մանկության մասին, 1987 թվական
  • Պատմվածքներ, 1989 թվական
  • Անօրենի գործերը, 1998 թվական

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ныне — Островский район|в Островском районе (Псковская область)|Островский район (Псковская область), Псковская область, Россия
  2. Пустыльников Л. М. «Алексеев Валерий Алексеевич». Энциклопедический фонд России. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 26-ին.
  3. 3,0 3,1 «Валерий Алексеев». Ладошки.com. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 26-ին.
  4. Русские детские писатели XX века. — С. 21 — 23.

Գրականություն խմբագրել

  • Алексеев Валерий Алексеевич, Розова И. А., страницы 21—23

Արտաքին հղումներ խմբագրել