Վալերի Աբրամիձե

ֆուտբոլիստ

Վալերի Աբրամիձե (վրաց.՝ ვალერი ბურდის ძე აბრამიძე, հունվարի 17, 1980(1980-01-17)[1][2], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի ֆուտբոլիստ, վրացական «Սուլորի» ֆուտբոլային ակումբի պաշտպան։

Վալերի Աբրամիձե
Քաղաքացիությունը  Վրաստան և  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ հունվարի 17, 1980(1980-01-17)[1][2] (44 տարեկան)
Ծննդավայր Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Հասակ 185 սանտիմետր
Դիրք պաշտպան

Վալերի Աբրամիձեն ծնված լինելով Վրաստանում, եղել է նաև Ռուսաստանի քաղաքացի։

Կարիերա խմբագրել

2002 թվականի ամռանը Աբրամիձեն տեղափոխվել է «Սպարտակ»` կնքելով հնգամյա պայմանագիր։ Սպարտակի կազմում անցկացրել է Ռուսաստանի առաջնության 15 հանդիպումներ։ 2003 թվականին տեղափոխվել է «Ուրալան», իսկ արդեն 2004 թվականին` «Խիմկի» ֆուտբոլային ակումբ[3]։

2007 թվականի մրցաշրջունում Աբրամիձեն ունեցել է լուրջ խնդիրներ ադրբեջանական «Խազար Լենկորան» ֆուտբոլային ակումբի կազմում։ 2006 թվականին այդ ակումբի հետ պայմանագիր կնքելիս նա համոզված է եղել, որ կնքում է մեկտարյա պայմանագիր, սակայն տարբերություններ են եղել պայմանագրի բնօրինակ ադրբեջաներենի և թարգմանություն վրացերենի միջև[4]։

Աբրամիձեի թարգմանության մեջ գրված էր, որ նա ակումբում պարտավորվում է մարզվել մեկ տարի, իսկ ադրբեջաներեն տարբերակում՝ 2 տարի։ Այդ սխալի պատճառով Աբրամիձեն զրկվում է «Անժի» ֆուտբոլային ակումբում խաղալու հնարավորությունից և ադրբեջանական ակումբից հեռանում 2007 թվականին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. КБ Эксклюзив. Выпуск № 1. Валери Абрамидзе
  4. Статья относительно информации [1](չաշխատող հղում) 4 Июня 2007

Արտաքին հղումներ խմբագրել