Վալերիա Բարսովայի տուն-թանգարան

Վալերիա Բարսովայի տուն-թանգարան (ռուս.՝ Дача-музей В. В. Барсовой, Վալերիա Բարսովայի ամառանոց-թանգարան), մշակութային, կրթական հաստատություն Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի Սոչի քաղաքի Խոստինսկի շրջանում՝ Չերնամորսկայա 8 հասցեում, Սոչի առողջարանային քաղաքի պատմության թանգարանի մասնաճյուղը։ Վալերիա Բարսովան այս տանն ապրել է 1947-1967 թվականներին։

Վալերիա Բարսովայի տուն-թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՍոչի
Հիմնադրվել էհունվարի 9, 1988
Կայքmuseumsochi.ru/bars/1
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն

խմբագրել

Ամառանոցը 1947 թվականին կառուցվել է հայտնի ռուս երգչուհի, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր Վալերիա Բարսովայի սեփական միջոցներով։

1947 թվականի ապրիլին, Մեծ թատրոնից հեռանալուց հետո, Բարսովան մեկնել է Սոչի, որտեղ ճարտարապետ Ն. Տրիշկինի նախագծով նրա համար տուն է կառուցվում։ Տունը հարմար էր և՛ ապրելու, և՛ ստեղծագործելու համար։ Մինչև 1967 թվական Վալերիա Բարսովան ապրել է Սոչիում, որտեղ զբաղվել է մանկավարժական գործունեությամբ։ Բացի այդ, տունը դարձել է քաղաքի մշակութային և հասարակական կյանքի կենտրոն։ Այստեղ երգչուհուն այցելել են ընկերները, գործընկերներն ու ուսանողները՝ Լ. Ուտեսովը, Դ. Կաբալևսկին, Գ. Ուլանովան, Ի. Կոզլովսկին, Զարա Դոլուխանովան, Մարիա Բիեշուն։

Վալերիա Բարսովայի կտակի համաձայն՝ ամառանոցի առաջին հարկը նվիրաբերվել է Սոչի քաղաքին[1]։

1968-1985 թվականներին այստեղ գործել է գեղարվեստի մանկական դպրոցը։ Թանգարանը բացվել է 1988 թվականի հունվարի 9-ին։ Կառույցն ունի 4 սրահ, ընդհանուր մակերեսը կազմում է 94 քմ։ Ցուցանմուշների ընդհանուր թիվը մոտավորապես 1000 է։ Թանգարանը պատմում է Վալերիա Բարսովայի կյանքի և գործունեության մասին։ Այստեղ ներկայացված են 20-րդ դարի 40-50-ական թվականների կենցաղային իրեր[2]։ Շենքում, բացի բնակելի կառույցներից, կա 50 նստատեղ ունեցող դահլիճ բեմով։

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել