Սոչի առողջարանային քաղաքի պատմության թանգարան

Սոչի առողջարանային քաղաքի պատմության թանգարան (ռուս.՝ Музей Истории города-курорта Со́чи, (մինչև 1980 թվականը՝ տեղական պատմության թանգարան), կրթական, մշակութային հաստատություն, գլխավոր Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի Սոչի քաղաքի գլխավոր գավառագիտական թանգարանը[1]։ Շենքը կառուցվել է 1936 թվականին, այնտեղ տեղավորվել է դպրոց, ապա` Ն. Ա. Օստրովսկուն անվան մանկական գրադարանը։

Սոչի առողջարանային քաղաքի պատմության թանգարան
Տեսակտեղական թանգարան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՍոչի
ՎայրՍոչի
Հասցեул. Воровского, 54/11
Հիմնադրվել էհուլիսի 9, 1920
Կայքmuseumsochi.ru
Քարտեզ
Քարտեզ

Թանգարանը հիմնադրվել է 1920 թվականի հուլիսի 9-ին որպես Սոչիի տեղական պատմության թանգարան։ Թանգարանի ստեղծման հիմքում ընկած է Կովկասյան լեռների ակումբի Սոչիի հատվածի ցուցանմուշների հավաքածուն։ 1932 թվականի հունվարից թանգարանը գտնվում էր Հանրային խորհրդի շենքում։

Թանգարանի ֆոնդերում կան ավելի քան 80 հազար պատմական նյութեր։ Ցուցահանդեսային տարածքը 654,4 քմ է։ Թանգարանի ցուցադրություններից են՝ «Սոչիի հնագիտական հուշարձաններ», «Արևմտյան Կովկասի բնություն», «Տիեզերագնացները Սոչիում»։ Թանգարանը ներառում է՝ Վ. Վ. Բարսովայի տուն-ամառանոցը, Սևծովյան շապուսուգների առանձնատունը, Բատարեյկա լեռան վրա գտնվող աշտարակի մասնաճյուղը։

Պատմություն խմբագրել

Թանգարանի ծագում խմբագրել

Թանգարանի ստեղծման համար հիմք է ծառայել Կովկասյան լեռնային ակումբի Սոչիի մասնաճյուղի հավաքածուն, որը Սոչիի արվարձանում գոյություն ուներ 1902-1917 թթ.: Ակումբի անդամներն ուսումնասիրում էին Կովկասի Սևծովյան ափի բուսական և կենդանական աշխարհը, հնագիտությունը, տեղի բնակչության կենցաղը։ Ակումբը ղեկավարում էր հայտնի ինժեներ և գավառագետ Վասիլի Կոնստանտինովիչ Կոնստանտինովը, որը կառուցվել է Կրասնայա Պոլյանայի ճանապարհը և զբաղվում էր գյուղեր տանող ճանապարհների նախագծմամբ։ Լեռնային ակումբի հավաքածուն գտնվում էր նրա մոր՝ Եկատերինա Պավլովնա Մայկովի տանը։ Հավաքածուն ներառում էր Կովկասի ժողովուրդների հանքանյութերի, հերբարիումների, կենցաղային իրերի նմուշներ։

Կոնստանտինովի և նրա մոր (1920 թ.) մահից հետո լեռնային ակումբի հավաքածուն դարձավ պետության սեփականությունը։ 1920 թվականի հուլիսի 9-ին Սոչիի շրջանի գործադիր կոմիտեն որոշում է կայացրել տեղական պատմության թանգարան ստեղծելու մասին։ Թանգարանն առաջին այցելուներին ընդունել է 1921 թվականի փետրվարի 15-ին։ Թանգարանը գտնվել է սեփական տան մեջ, որի տեղում ավելի ուշ կառուցվել է «Պրիմորսկայա» հյուրանոցը։ Թանգարանի հավաքածուն կազմում էր մոտավորապես հազար միավոր, ուներ գավառագիտական գրականության սեփական գրադարան։ Կազմավորման առաջին տարվա ընթացքում թանգարանն ունեցել է 712 այցելու։

Թանգարանը 1920-1940-ական թթ. խմբագրել

1920-ական թվականների կեսերից մինչև 1932 թվականը թանգարանը մեծ դժվարություններ է կրել, չի ունեցել մշտական տարածք, հավաքածուներն արկղերում էին, ստիպված էին տեղափոխվել կամ ժամանակավոր տեղակայել ցուցադրությունը։ Միայն 1932 թվականին թանգարանին հատկացվեց Օրջոնիկիձե փողոցում գտնվող 29 շենքը, որտեղ թանգարանը տեղակայվել է ավելի քան 60 տարի։

Հայրենական պատերազմի ժամանակ թանգարանը դարձել է քաղաքի կարևոր սոցիալ-քաղաքական կենտրոն։ 1942 թվականի ամռանը Սոչի քաղաքը դարձել էր մերձճակատային, թանգարանի ցուցանմուշները տեղափոխվեցին լեռների խորքեր, թաղվեցին քարանձավներում։ Երբ օկուպացիայի սպառնալիքն անցավ, թանգարանը կրկին վերականգնեց ցուցահանդեսը և բացվեց այցելուների համար։ Պատերազմի տարիներին թանգարանի ֆոնդը ստացել է ավելի քան 3 հազար թանգարանային նմուշ, որոնք պատմում են Սոչիի բնակիչների ճակատներում մարտական գործողությունների և նրանց անձնվեր աշխատանքի մասին։ Թանգարանի աշխատակիցները շրջայցեր են կազմակերպել վիրավոր զինվորների համար, իսկ հիվանդանոցներում գտնվող մարտիկներին այցելել են դասախոսություններով։ Հայրենական պատերազմի ժամանակ թանգարանը սպասարկել է ավելի քան 45 հազար այցելուի։

Հետպատերազմյան ժամանակաշրջան խմբագրել

Հետպատերազմյան ժամանակաշրջանում թանգարանի գործունեությունը լիովին համապատասխանում էր թանգարանային գործի բնագավառում պետական քաղաքականությանը։ Կառուցվում էին նոր էքսպոզիցիաներ, ֆոնդերը համալրվում էին եզակի ցուցանմուշներով, անցկացվում էին էքսկուրսիաներ և մասսայական միջոցառումներ, իրականացվում էին շրջագայություններ Կուբանի գյուղական շրջաններում։

Ի հայտ էին գալիս աշխատանքի նոր ձևեր, սկսում էին ընդունել այլ քաղաքների թանգարանների ցուցահանդեսներ, Թբիլիսիից, Կրասնոդարից, Մայկոպից, Կալուգայից, Սուխումիից և այլ քաղաքներից։ 1986 թվականին թանգարանի կազմի մեջ ներառվեցին առանձին շինություններում տեղակայված օբյեկտներ, «Երգչուհի Վ. Բարսովայի ամառանոց» թանգարանը և թանգարանի ազգագրական բաժինը Լազարևսկոե ավանում։

Նորագույն ժամանակաշրջան։ Տեղափոխություն նոր շենք խմբագրել

 
Ճարտարապետական դետալներ Սոչի քաղաքի տարածքի VIII-XI դարերի տաճարներից: Թանգարանի ցուցադրության մաս:

Օրջոնիկիձե փողոցում գտնվող շենքը, որտեղ ի սկզբանե գտնվել է թանգարանը, կառուցվել է 1910 թվականին և 1980-ականների վերջերին այն արդեն ամբողջովին հնացել էր ու չէր համապատասխանում թանգարանային նորմերին։ Ներդրումային միջոցների հաշվին նախատեսվում է կառուցել թանգարանի նոր շենք, որի շինարարությունը սկսվում է 1992 թվականին, Օրջոնիկիձե փողոցում գտնվող հին շենքի կողքին։ Որոշ ժամանակ անց շինարարությունը դադարեցվում է ֆինանսավորման բացակայության պատճառով։ Շուտով սկսվում է «Չերնոմորե» առողջարանի նախագծումը, այնուհետև նոր շենքի կառուցումը։ 1999 թվականի վերջին Օրջոնիկիձեի փողոցի № 29 տունը քանդվում է։

2000 թվականին թանգարանը տեղափոխվում է այլ շենք՝ լիովին կորցնելով մշտական ցուցադրության հնարավորությունը։ Աշխատակիցների առջև դրված էր ոչ միայն մշտական ցուցադրություն ունենալու հայեցակարգի մշակման հարցը, այլև շենքի վերակառուցման հարցը, քանի որ այն հարմարեցված չէր թանգարանային հաստատության համար։

Վորովսկու 54/11 հասցեում գտնվող այս շենքը կառուցվել է 1936 թվականին, Սոչի-Մացեստայի առողջարանը որպես հանրակրթական դպրոց վերակառուցելու ժամանակահատվածում և արտացոլում է այդ շրջանի Սոչիի ճարտարապետական ոճի առանձնահատկությունները։ Ճարտարապետական կերտողական արվեստի մանրամասները, դրանց համաչափ լուծումները, կորնթոսյան սյունաշարի կառուցվածքային համամասնությունները և հոնիական կեղծ սյունաշարերը տիպիկ են նեոդասականության ոճին, որին էլ կարելի է վերագրել այս շենքը։ Նման շինությունները կազմում էին կառուցապատման ճարտարապետական ֆոնը և 1930-ական թվականների Սոչիի նկարագիրը, որը ներկայումս կորել է։

Հենց այդ պատճառով էլ 2000 թվականին Սոչի քաղաք-առողջարանի թանգարանի այլ շենք տեղափոխվելուց հետո հատկացված շինությունը ճարտարապետական առանձնահատկություններով համապատասխանում է իր ֆունկցիոնալ նշանակությանը, որպես թանգարան իր հայեցակարգային հիմունքներին և թանգարանային կողմնորոշմանը։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոչի առողջարանային քաղաքի պատմության թանգարան» հոդվածին։