Վալերիան Հովսեփի Սուրաբեկով (փետրվարի 25, 1904(1904-02-25), Աստրախան, Ռուսական կայսրություն - փետրվարի 1, 1986(1986-02-01)), հայ խորհրդային ռազմածովային նավատորմի փոխծովակալ (1962), ռազմածովային գիտական թեկնածու (1958), դոցենտ (1959

Վալերիան Սուրաբեկով
փետրվարի 25, 1904(1904-02-25) - փետրվարի 1, 1986(1986-02-01) (81 տարեկան)
ԾննդավայրԱստրախան, Ռուսական կայսրություն
ԿրթությունՄ. Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիա
Պարգևներ
Լենինի շքանշան Կարմիր դրոշի շքանշան և Կարմիր Աստղի շքանշան

Մասնակցել է Ռուսաստանի քաղաքացիական պատերազմին։ Ավարտել է Ֆրունզեի անվան ռազմածովային ուսումնարանը (19301930 թվականից ծառայել է Կասպիական, Բալթյան, 1934-1949 թվականներին՝ խաղաղօվկիանոսյան ռազմական նավատորմիղներում։ 1933 թվականից եղել է սուզանավի հրամանատար։ 1938-1939 թվականներին՝ սուզանավերի 4-րդ բրիգադի շտաբի պետական 1939-1941 թվականներին՝ նավատորմի շտաբի բաժնի պետ, 1941-1942 թվականներին՝ շտաբի պետի տեղակալ, 1942 թվականի ապրիլից՝ ռազմածովային բազայի հրամանատար։ 1945 թվականին, որպես Սախալինյան ռազմական նավատորմիկի շտաբի պետ, մասնակցել է Խորհրդա-ճապոնական պատերազմին։ 1951 թ․ ավարտել է գլխավոր շտաբի Վորոշիլովի անվան ռազմական բարձրագույն ակադեմիան։ 1952-1960 թվականներին՝ Վորոշիլովի անվան ռազմական ակադեմիայի ռազմածովային ֆակուլտետի ստորջրյա ուժերի ամբիոնի պետ, 1960-1965 թվականներին՝ օպերատիվ արվեստի ամբիոնի պետի տեղակալ։ 1965 թվականին զորացրվել է։ Պարգևատրվել է Լենինի, Կարմիր դրոշի 3, Կարմիր աստղի 2 շքանշաններով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 201