Վալերիանս Իվանովիչ Աբակովսկիս (լատիշ․՝ Valerians Abakovskis, սեպտեմբերի 23 (հոկտեմբերի 5), 1895, Ռիգա, Ռուսական կայսրություն - հուլիսի 24, 1921(1921-07-24), Սերպուխով, Մոսկվայի մարզ, Խորհրդային Ռուսաստան), լատվիացի դիզայներ, որը կառուցել է աերոմոտորաքարշ (аэромотовагон) Տամբովյան երկաթուղային արտադրամասերում[2]։

Վալերիանս Աբակովսկիս
լատիշ․՝ Valerians Abakovskis և ռուս.՝ Валериан Иванович Абаковский
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 23 (հոկտեմբերի 5), 1895
ԾննդավայրՌիգա, Ռուսական կայսրություն
Մահացել էհուլիսի 24, 1921(1921-07-24) (25 տարեկան)
Մահվան վայրՍերպուխով, Մոսկվայի մարզ, Խորհրդային Ռուսաստան
ԳերեզմանԿրեմլի պատի պանթեոն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ՌԽՖՍՀ
Մայրենի լեզուռուսերեն
ԵրկերAerowagon?
Մասնագիտությունգյուտարար և driver
ԿուսակցությունԽՄԿԿ
 Valerian Abakovski Վիքիպահեստում
Աբակովսկու աերոմոտորաքարշ մեքենան[1]

Կենսագրություն խմբագրել

Վալերիան Իվանովիչ Աբակովսկին ծնվել է լատվիական ընտանիքում։ 1919-1921 թվականներին նա աշխատել է որպես վարորդ Տամբովի մարզի Չեկայում[3]։

1920-ական թվականների սկզբին նա նախագծել է աերոշարժիչային մեքենա՝ երկաթուղային ինքնաթիռի շարժիչով (օդային մեքենա)։ Սպառելով փոքր քանակությամբ վառելիք՝ մեքենան զարգացնում էր մեծ արագություն։ Աբակովսկու նպատակն էր Ռուսաստանի քաղաքների հեռավորությունը կրճատել այդ մեքենայով։

Մահ խմբագրել

1921 թվականի հուլիսի 24-ին Աբակովսկին իր գործընկերոջ, ռուս ականավոր պետական գործիչ Ֆեոդոր Սերգեևի և այլ ուղևորների հետ հաջողությամբ փորձարկել է աերոմեքենան Մոսկվա-Տուլա երկաթուղու հատվածում, բայց մայրաքաղաք վերադառնալու ճանապարհին, մեքենան դուրս է եկել գծերից։ Աբակովսկին և փոխադրման մեջ գտնվող 21 ուղևորներից հինգը մահացել են, ևս մեկը մահացել է ստացած վնասվածքներից[2]։

Աբակովսկին թաղված է Մոսկվայի Կարմիր հրապարակում, Կրեմլի պատի գերեզմանատանը՝ Կրեմլի Սպասկայա աշտարակի մոտակայքում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Свой «аэроэкспресс» мог появиться в СССР еще в начале 1920-х годов». Маленькие истории (ռուսերեն). 2017 թ․ հունիսի 13. Վերցված է 2021 թ․ հուլիսի 9-ին.
  2. 2,0 2,1 «Тамбовские памятные даты․ Скончался Валериан Иванович Абаковский». www.tambovlib.ru (ռուսերեն). ТОГБУК «Тамбовская областная универсальная научная библиотека им. А. С. Пушкина». Վերցված է 2021 թ․ հուլիսի 8-ին.
  3. «10 People Killed By Their Own Innovations». Listverse (ամերիկյան անգլերեն). 2016 թ․ հունվարի 23. Վերցված է 2021 թ․ հուլիսի 8-ին.

.

Գրականություն խմբագրել

  • Абрамов А. У кремлёвской стены. — М.: Политиздат, 1978, էջ 399 (Կրեմլյան պատի մոտ)
  • Светкин А. П. Абаковский Валериан Иванович // Тамб. энцикл. — Тамбов, 2004. — С. 15.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վալերիանս Աբակովսկիս» հոդվածին։