Վալերիական լեզու
Վալերիական լեզու, արհեստական լեզու, ստեղծված և մշակված հատուկ «Գահերի խաղ» հեռուստասերիալի որոշ դրվագների համար։ Վալերիական լեզուն շատ է հիշատակվում Ջորջ Մարտինի «Սառույցի և կրակի երգ» շարքի գրքերում[1]։ Հեռուստասերիալի համար ստեղծել է բարձր Վալերիական լեզուն ինչպես նաև Աստապորյան և Մեերինյան վալերիական լեզուները։ Գահերի Խաղը հեռուստասերիալի համար ստեղծված Վալերիական և Դոթրակիական լեզունները համարվում են ամենահամոզիչ արհեստական լեզուները Էլֆական լեզվից հետո[2]։
Տեսակ | fictional language family?, արհեստական լեզու և հորինված լեզու |
---|---|
Ենթադաս | հորինված լեզու |
Մասն է | Languages of A Song of Ice and Fire? |
Ստեղծում
խմբագրելԳահերի Խաղը հեռուստասերիալի համար Վալերիական և Դոթրակիական լեզունները ստեղծելու համար HBO ընտրեց լեզվաբան Դևիդ Պետերսոնին։ Պրոդյուսերները մեծ ազատություն են տվել Պետերսոնին լեզուները ստեղծելու համար։ Սակայն Գահերի Խաղում շատ քիչ բառեր կան բարձր Վալերիականից, դրա մեջ են մտնում՝ valar morghulis (Բոլոր մարդիկ պետք է մահանան), valar dohaeris ( Բոլոր մարդիկ պետք է ծառայեն), dracarys (վիշապի կրակ)։ Հաջորդ՝ Ձմռան քամիները վիպակում Պետերսոնը Մարտինին է ներկայացրել Վալերիական լեզվի լրացուցիչ թարգմանություն։ Մեկ այլ խոսք բարձր վալերիականից՝ trēsy, որը թարգմանաբար նշանակում է տղա, Պետերսոնն ընտրել է իր Թվիթթերի 3000֊րդ հետևորդի պատվին։
Հնչյունաբանություն
խմբագրելՇրթնային | Ատամնային | Ալվեոլային | Պալատալային | Վելարային | Ուվուլային | Գլոտալային | |
---|---|---|---|---|---|---|---|
Ռնգային | m /m/ | n /n/ | ñ /ɲ/ | ||||
Պլոզիվ | p /p/ b /b | t /t/ d /d/ | j /j/c | k /k/ g /ɡ/ | q /q/ | ||
Շփական | v /v/b | th /θ/)a | s /s/ z /z/ | j /j/c | (kh /x/)a | gh /ɣ/d | h /h/ |
Մոտավոր | v /v/b | j /j/c | |||||
Տրիլ | rh /r̥/ r /r/ | ||||||
Լայնակի | l /l/ | lj /ʎ/ |
Նշումներ
խմբագրել- [th] և [kh] չեն օգտագործվում բարձր վալերիական լեզվում, բայց օգտագործվում են Դոթրակիական լեզվում։
- [v] Կարող է հանդես գալ իբրև [v] ~ [w]։
- [j] Կարող է հանդես գալ իբրև [dʒ] ~ [ʒ] ~ [j]։
- [gh] Կարող է հանդես գալ իբրև [ɣ] ~ [ʁ]։
Ածական լեզուներ
խմբագրելԱստապորյան Վալերիական լեզու
խմբագրելՀեռուստասերիալում ցուցադրված առաջին Վալերիական լեզուն դա Աստապորյան լեզուն էր, որը առաջին անգամ ցուցադրվել է երրորդ եթերաշրջանի առաջին սերիայում։
Մեերինյան Վալերիական լեզու
խմբագրելՄեերինյան վալերիական լեզուն հեռուստասերիալում ցուցադրվել է չորրորդ և վեցերորդ եթերաշրջաններում։ Ինչպես և Աստապորյան Վալերիական լեզուն Մեերինյան լեզուն Բարձր Վալերիականից տարբերվում ձայնավորների ձևով։ Աստապորյան Վալերիական լեզուն լրիվությամբ տարբերվում է Բարձր Վալերիականից, օրինակ՝ «Անթերի» բառը Բարձր Վալերիականով թարգմանաբար նշանակում է Dovaogēdy, իսկ Մեերինյան Վալերիականով՝ Thowoá։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Peterson, David J. (2013 թ․ մարտի 31). «Valar Dohaeris». Dothraki.com. Վերցված է 2013 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ «The complex linguistic universe of "Game of Thrones"». The Economist. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 4-ին.
- ↑ Peterson, David J. (2013 թ․ ապրիլի 17). «Eseneziri (comment at 20:13 UTC)». Reddit AMA. Վերցված է 2013 թ․ ապրիլի 27-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- www.dothraki.com Արխիվացված 2015-07-15 Wayback Machine —Կայքը կառավարվում է David J. Peterson֊ի կողմից, որտեղ նա խոսում է այն լեզուների մասին, որը նա է ստեղծել Game of Thrones
- Tongues of Ice and Fire wiki Արխիվացված 2019-09-29 Wayback Machine — fan wiki մասնակիցը տեղեկություններ է հավաքել Game of Thrones հեռուստասերիալի արհեստական լեզուների մասին
- Learning High Valyrian Արխիվացված 2019-09-29 Wayback Machine հիմնված «Սառույցի և Կրակի երգ» գրքի վրա
- Learning Astapori Valyrian Արխիվացված 2019-09-29 Wayback Machine «Սառույցի և Կրակի երգ» գրքի վրա