Վալետուդո (հուն․՝ Εὐπορία), կամ Յուպիտեր LXII, Յուպիտերի անկանոն բնական արբանյակներից է[3][4]։ Հայտնաբերվել է Սքոթ Շեփարդի ղեկավարած խմբի կողմից 2016 թվականին, սակայն հայտնաբերման մասին հայտարարվել է 2018 թվականի հուլիսի 17-ին, սկզբում արբանյակը ստացել է S/2016 J 2 ժամանակավոր անվանումը[1]։ Արբանյակը Յուպիտերի շուրջ պտտվում է ուղիղ ուղղությամբ, սակայն նրա ուղեծիրը հատում է մի քանի հակադարձ պտտվող արբանյակների հետ, և ապագայում հնարավոր է, որ այն կբախվի դրանցից մեկին[5]։


Վալետուդո
(Յուպիտեր LXII)
Valetudo
Հիմնական տվյալներ
Հայտնաբերվել է2016[1] թ. (Սքոթ Շեփարդի կողմից)
Բացարձակ մեծություն (H)24,0[2]
Հեռավորությունը Յուպիտեր18 980 000 կմ[2]
Ուղեծրային տվյալներ
Էքսցենտրիսիտետ0,222[2]
Սիդերիկ պարբերություն533,3 օր[2]
Թեքվածություն34,0° (խավարածրի հարթության նկատմամբ)[2]
Ֆիզիկական հատկանիշներ
Շառավիղ~0,5 կմ (ենթադրված)
Միջին խտություն2,6 գ/սմ3 (ենթադրված)
Ալբեդո0,04 (ենթադրություն)
Մթնոլորտային տվյալներ

Վալետուդոն ունի մոտ 1 կմ տրամագիծ, և պտտվում է Յուպիտերի շուրջ միջինում 18 980 000 միլիոն կմ հեռավորության վրա, 533,3 օրվա ընթացքում[1][2]։ Արբանյակի ուղեծրի թեքումը կազմում է 34,0° խավարածրի հարթության նկատմամբ, իսկ էքսցենտրիսիտետը 0,222 է[1][2]։

Արբանյակի անունը տրվել է 2018 թվականին, այն անվանվել է Հռոմեական դիցաբանության առողջության և հիգիենայի աստվածուհի Վալետուդոյի անունով, նա Յուպիտերի ծոռնուհին էր[6]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 «MPEC 2018-O09 : S/2016 J 2». Minor Planet Center. International Astronomical Union. Վերցված է 2018 թ․ հուլիսի 17-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Sheppard, Scott S. «Jupiter's Moons». carnegiescience.edu. sites.google.com. Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
  3. Resnick, Brian. «The Jupiter Satellite and Moon Page». Vox. Վերցված է 2018 թ․ հուլիսի 17-ին.
  4. Grush, Loren. «Astronomers have found a new crop of moons around Jupiter, and one of them is a weirdo». The Verge. Վերցված է 2018 թ․ հուլիսի 17-ին.
  5. Strickland, Ashley. «12 new moons discovered around Jupiter». CNN International. CNN. Վերցված է 2018 թ․ հուլիսի 17-ին.
  6. USGS Astrogeology Science Center, Nomenclature News: Name Approved for Jovian Satellite: Valetudo