Վալենտին Իվանով (մրցավար)

ռուս ֆուտբոլիստ

Վալենտին Վալենտինովիչ Իվանով (ռուս.՝ Валенти́н Валенти́нович Ивано́в, հուլիսի 4, 1961(1961-07-04), Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային ֆուտբոլիստ, կիսապաշտպան և հարձակվող, միջազգային կարգի ռուս ֆուտբոլային մրցավար։ Հայտնի ֆուտբոլիստ և մարզիչ Վալենտին Իվանովի և հայտնի մարմնամարզուհի Լիդիա Իվանովայի որդին։ Սպորտի վարպետ 1982 թվականից ֆիզկուլտուրայի ուսուցիչ, ապրում է Մոսկվայում։

Վալենտին Իվանով
Քաղաքացիությունը  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 4, 1961(1961-07-04) (62 տարեկան)
Ծննդավայր Մոսկվա, ԽՍՀՄ
Դիրք կիսապաշտպան

Կենսագրություն խմբագրել

 
Վալենտին Իվանովը 2007 թվականին

Վալենտին Իվանովի խոսքով՝ ինքը չի ծրագրել պրոֆեսիոնալ դատավոր դառնալ։ Նրա առաջին ֆուտբոլային ակումբը Մոսկվայի Տորպեդոն էր։ 1986 թվականին ավարտել է ֆուտբոլային կարիերան, ինչի համար առիթ են հանդիսացել մեջքի հետ կապված խնդիրները[1]։

1993 թվականից սկսել է դատել Ռուսաստանի բարձրագույն դիվիզիոնի հանդիպումները։ 2007 թվականին դարձել է մրցավարների շրջանում Ռուսաստանի առաջնության ռեկորդակիր՝ 180 խաղ, Նույն թվականին հայտարարել է մրցավարական կարիերայի ավարտի մասին։

Միջազգային հանդիպումները սպասարկելու իրավունքը ստացել է 1997 թվականի հունվարի 1-ին։ Առաջին միջազգային խաղը, որը դատում էր Վալենտին Իվանովը, 1999 թվականին Լյուքսեմբուրգի և Լեհաստանի հավաքականների միջև խաղն էր։

2005 թվականի հուլիսի 15-ին Իվանովը դատեց Սաուդյան Արաբիայի առաջնության 2004/05 եզրափակիչ խաղը[2] (կարիերայի ընթացքում աշխատել է նաև Բելառուսի և Իրանի առաջնություններում)։ Նույն 2005 թվականին ճանաչվել Է Ռուսաստանի տարվա լավագույն մրցավար՝ դառնալով «Սպորտ-Էքսպրես» թերթի կազմակերպած «Ոսկե թիկնոց» մրցույթի առաջին դափնեկիրը[3]։

Միջազգային դատավորի կարիերան Վալենտին Իվանովն ավարտել է 2006 թվականի դեկտեմբերին, քանի որ արդեն 45 տարեկան էր։

2013 թվականի դեկտեմբերի 30-ին Ռուսաստանի ֆուտբոլային միության նախագահ Նիկոլայ Տոլստիխը պաշտոնապես Վալենտին Իվանովին ներկայացրեց մրցավարության և տեսչության դեպարտամենտի նոր ղեկավար։ 2014 թվականի հունվարի 3-ից նա գլխավորել է Ռուսաստանի մրցավարական կորպուսը՝ այդ պաշտոնում փոխարինելով իտալացի Ռոբերտո Ռոզետիին։ Իվանովը հայտարարել է, որ Ռուսաստանի ֆուտբոլային միության մրցավարության և տեսչության դեպարտամենտում իրեն կօգնեն Սերգեյ Զուևը, Ստանիսլավ Սուխինան և Վլադիմիր Ենյուտինը[4]։ 2016 թվականի հոկտեմբերի 6-ին Իվանովը թողեց պաշտոնը, հեռանալու պատճառները չեն նշվել[5][6]։

Աշխարհի առաջնություն 2006 խմբագրել

2006 թվականի հունիսի 25-ին Գերմանիայում կայացած աշխարհի առաջնությունում Վալենտին Իվանովը սպասարկել է 1/8 եզրափակչի Պորտուգալիա-Նիդերլանդներ հանդիպումը։ Այդ խաղում Վալենտին Իվանովը ցույց է տվել 16 դեղին քարտ (առաջնությունների ռեկորդի կրկնություն), որից 4-ը երկրորդ դեղինն է, որին հաջորդել են կարմիրները (ինչը աշխարհի առաջնությունների ռեկորդ է)։ Իվանովը 7 անգամ պատժել է Նիդեռլանդների հավաքականի ֆուտբոլիստներին և 9 անգամ՝ Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին (այդ թվում՝ երկու հեռացված յուրաքանչյուր կողմից)։ Հանդիպման ավարտից հետո ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերը բացասական գնահատական է տվել մրցավարությանը։

2006 թվականի հուլիսի 4-ին Բեռլինում կայացած մամուլի ասուլիսում Բլատերը ափսոսանք հայտնեց, որ խաղից անմիջապես հետո քննադատել է ռուս մրցավար Վալենտին Իվանովի աշխատանքը։ «Ցավում եմ Պորտուգալիա-Հոլանդիա խաղում Իվանովի մրցավարության կապակցությամբ արված դիտողության համար։ Ֆուտբոլիստներն արժանի էին դեղին քարտերի»։ Բլատերը դժգոհել է, որ հայրենիք մեկնելուց առաջ հնարավորություն չի ունեցել անձամբ խոսել Իվանովի հետ։ Սակայն հասկացրել է, որ մտադիր է իր հետ «հաշտվել» ֆուտբոլային մրցավարների ռուսական կոլեգիայի միջոցով[7][8]։

Ռեկորդ խմբագրել

  • Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ 2002/2003։
  • Կոնֆեդերացիաների գավաթ 2003 (Ֆրանսիա)՝ սպասարկել է խմբային փուլի Բրազիլիա-Կամերուն հանդիպումը և Կամերունի եզրափակիչ հանդիպումը Ֆրանսիայի հետ։
  • Միջմայրցամաքային գավաթ 2003։
  • Եվրոպայի առաջնություն 2004 (Պորտուգալիա)՝ երեք հանդիպում ներառյալ քառորդ եզրափակիչ Չեխիա-Դանիա։
  • Ֆուտբոլի աշխարհի առաջնություն (մինչև 20 տարեկան պատանիներ) 2005 (Նիդերլանդներ)։
  • Աշխարհի առաջնություն 2006 (Գերմանիա)՝ խմբային փուլի երկու հանդիպում և 1/8 եզրափակիչ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Интервью с Валентином Ивановым на www.championat.ru». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 3-ին.
  2. «Чемпионат Саудовской Аравии 2004/05. Финал». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 2-ին.
  3. «Чемпионат». «Валентин Иванов: при отказе от "серебряного матча", завершил бы карьеру». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 23-ին.
  4. «Валентин Иванов возглавит судейский корпус» (ռուսերեն). Официальный сайт РФС. 2013 թ․ դեկտեմբերի 30. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 30-ին.
  5. «Глава судейского департамента РФС уволился после скандала в матче со «Спартаком»» (ռուսերեն). Лента.Ру. 2016 թ․ հոկտեմբերի 6. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 6-ին.
  6. «Иванов покинул пост главы судейского департамента РФС». INTERFAX.RU. 2016 թ․ հոկտեմբերի 6. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 6-ին.
  7. «Президент ФИФА извинился перед Валентином Ивановым». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 11-ին.
  8. «Президент ФИФА принес извинения Валентину Иванову». Արխիվացված օրիգինալից 2008 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 11-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վալենտին Իվանով (մրցավար)» հոդվածին։