Վալդեմար Քրիստապս Բաումանիս (լատիշ․՝ Valdemārs Kristaps Baumanis, ապրիլի 19, 1905 - ապրիլի 24, 1992), լատվիացի բասկետբոլիստ, բասկետբոլի և ֆուտբոլի մարզիչ։ 1934 թվականից սկսել է մարզել Լատվիայի հավաքականը, որը 1935 թվականին դարձել է Եվրոպայի անդրանիկ առաջնության չեմպիոն[1]։ Չորս տարի անց նրա ղեկավարած թիմը դարձել է Եվրոպայի բասկետբոլի առաջնության արծաթե մեդալակիր[2]։ Եվրոպայի 1937 թվականի առաջնությանը Վալդեմար Բաումանիսը մասնակցել է ոչ որպես խաղացող կամ մարզիչ, այլ որպես մրցավար[3]։ Նրա մարզական ու մարզչական նվաճումներն արտացոլվել են 2012 թվականին նկարահանված Dream Team 1935 լատվիական փաստա-վավերագրական ֆիլմում։

Վալդեմար Բաումանիս
Valdemārs Baumanis
Ի ծնե տրված անունը Վալդեմար Քրիստապս Բաումանիս
Valdemārs Kristaps Baumanis
Ծննդյան ամսաթիվ 1905 ապրիլի 19
Ծննդավայր Ռուսաստան Լիբավա, Ռուսական Կայսրություն
Մահացել է ապրիլի 24, 1992(1992-04-24) (տարիքը 87)
Վախճանի վայրը Ամերիկայի Միացյալ Նահանգներ Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ
Ազգություն Լատվիա Լատվիացի
Կարիերայի պատմություն
Որպես մարզիկ
Լատվիա ԵՄՔԱ Լատվիայի մասնաճյուղ
Որպես մարզիչ
Լատվիա ԱՍԿ (1931—1941)
Լատվիա Լատվիայի հավաքական (1934—1935, 1938—1940)
Լյուբեկ (1946—1947)
Ֆրանսիա Լորեան (1948—1950)
Մրցանակներ

  • Վիեստուրի օրդեն
Մեդալներ
Ներկայացնում էր՝ Լատվիա Լատվիա
Եվրոպայի առաջնություն
Ոսկի Շվեյցարիա 1935
Արծաթ Լիտվա 1939

1994 թվականին Լատվիայում նրա պատվին սահմանվել է մրցանակային գավաթ, որը շնորհվում է տվյալ տարվա լավագույն երիտասարդ բասկետբոլիստին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Santiago Velasco. «European Championship 1935 (Final Stage)» (անգլերեն). Linguasport: Sport History and Statistics. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 7-ին.
  2. Santiago Velasco. «European Championship 1939 (Final Stage)» (անգլերեն). Linguasport: Sport History and Statistics. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 5-ին.
  3. Santiago Velasco. «European Championship 1937 (Final Stage)» (անգլերեն). Linguasport: Sport History and Statistics. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 5-ին.

Գրականություն խմբագրել

  • Latvijas enciklopēdija, 1. sējums, Rīga: Valērija Belokoņa izdevniecība, 2002, 555.—556. lpp., ISBN 9984-9482-1-8
  • Keisels, Guntis (1998), Latvijas basketbola vēsture, Jumava, 319. lpp., ISBN 9984-05-187-0

Արտաքին հղումներ խմբագրել