Վազգեն Պահլավունի-Թադևոսյան

գեղանկարիչ, ազատամարտիկ

Վազգեն Դրաստամատի Թադևոսյան (հոկտեմբերի 27, 1955(1955-10-27), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), գեղանկարիչ, Արցախյան շարժման հիմնական կազմակերպիչներից մեկը Գյումրիում, հայտնի է նաև Սյուռ Վազօ անունով։

Վազգեն Թադևոսյան
Ծնվել էհոկտեմբերի 27, 1955(1955-10-27) (68 տարեկան)
ԾննդավայրԼենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Ազգությունհայ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ և Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտություննկարիչ և ազատամարտիկ
Ժանրգեղանկարչությւոն
ՀայրԴրաստամատ

Կենսագրություն խմբագրել

Վազգեն Թադևոսյան ծնվել է 1955 թվականի[1][2] հոկտեմբերի 27-ին՝ Լենինականում (Գյումրի)[3]։ Դեռ մանկուց հրապուրվել էր ավանգարդիստական արվեստով։ Վերջինս խորհրդային տարիներին արգելված էր։ 1972-1974 թվականներին սովորել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, իսկ այն ավարտելուց հետո՝ 1978-1980 թվականներին սովորել է Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայում։ Երկար տարիներ ապրելով Երևանում և Սանկտ Պետերբուգում՝ նա շփվել է այն ժամանակների առաջադեմ մտավորականների հետ և մասնակցել սովետական ռեժիմի կողմից չխրախուսվող միջոցառումներին։ 1985 թվականին հռչակված վերակառուցման ու հրապարակայնության քաղաքականությունը առիթ հանդիսացավ, որպեսզի Վազգենը կրկին վերադառնա Գյումրի։

1986 թվականին Գյումրիում կազմակերպում է «Հումորիստական նկարի» առաջին խոշոր միջազգային ցուցահանդեսը։ Այդ տարիներին Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում նկարիչը ձևավորել էր նաև բազմաթիվ գեղարվեստական ազդագրեր, կատարել գրքերի ու թատերական ներկայացումների ձևավորումներ, ինչպես նաև մասնակցել ցուցահանդեսների։

Վազգեն Թադևոսյանը 1988 թվականին ակտիվորեն աջակցել է նաև Արցախյան շարժմանը՝ լինելով նրա հիկնական կազմակերպրչներից մեկը Գյումրիում։ 1988 թվականի երկրաշարժից հետո տեղափոխվելով Երևան՝ նա աշխատակցել է նորաստեղծ հայ ազատ մամուլին՝ աշխատելով «Մունետիկ», «Ազատամարտ», «Մաշտոց», «Վարուժան» և այլ պարբերականներում՝ որպես գեղարվեստական խմբագիր։ 1995 թվականին, վերադառնալով Գյումրի, իրականացրել է «ՄետաՊոլիս-58» առաջին խոշոր ավանգարդիստական նախագիծը, որը ավերակաների մետաֆիզիկ վիճակների ուսումնասիրությունն է։ Իրենց տեղական «Շիրակ» հեռուստաընկերությունում վարել է ժամանակակից արվեստների խնդիրներին նվիրված «Ես և դու» հեռուստածրագիրը։ 1998 թվականին Վազգեն Թադևոսյանն իր ընկերների հետ հիմնել է Գյումրիի ժամանակակից արվեստների կենտրոնը ու միջազգային երկամյա «Բիենալե» փառատոնը[4]։

Այժմ ապրում և ստեղծագործում է Ֆրանսիայի Ռոքուբո գյուղակում։

Ցուցահանդեսներ խմբագրել

Վազգեն Թադևոսյանը կազմակերպել և մասնակցել է մի շարք ցուցահանդեսների Երևանում, Թեհրանում, Գյումրիում, Վիլնյուսում, Փարիզում, Թբիլիսիում, Սամարայում, Ստրասբուրգում և այլուր։ Նա ձևավորել է «Շուշիի մշակութային մեկ դարը» ցուցահանդեսը, ինչպես նաև իր գործընկերների հետ հիմնել «Լուսաստղ» մշակութային հանդեսը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Mirror-Spectator, The Armenian (2015 թ․ հունիսի 25). «Mapping Cultural Loss and Recovery». The Armenian Mirror-Spectator (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 31-ին.
  2. khoulali, Sofia El. «Exposition Isabelle Jacquet et Vazo». Centre Culturel AnimA (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 31-ին.
  3. «AV Production - Վազգեն Պահլավունի-Թադևոսյան». avproduction.am. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 28-ին.(չաշխատող հղում)
  4. VAZO Արխիվացված 2019-10-31 Wayback Machine[]

Արտաքին հղումներ խմբագրել