Վազգեն Համբարձումյան
Վազգեն Գուրգենի Համբարձումյան (հունիսի 20, 1947, Մաստարա, Թալինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ թարգմանիչ, բանասեր, լեզվաբան։ Բանասիրական գիտությունների դոկտոր, Հայաստանի գրողների միության անդամ (2013)[1]։
Վազգեն Համբարձումյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 20, 1947 (76 տարեկան) |
Ծննդավայր | Մաստարա, Թալինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | թարգմանիչ, բանասեր և լեզվաբան |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Երևանի պետական համալսարան և ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների դոկտոր |
Անդամակցություն | ՀԳՄ |
Աշխատավայր | ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ և Հայկական պետական մանկավարժական համալսարան |
Կենսագրություն խմբագրել
Վազգեն Համբարձումյանը ծնվել է 1947 թվականի հունիսի 20-ին, Թալինի շրջանի Մաստարա գյուղում։ 1965 թվականին ավարտել է Մաստարայի միջնակարգ դպրոցը։ 1965-1970 թվականներին սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, 1970-1973 թվականներին՝ ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի ասպիրանտուրան։ 1973 թվականից աշխատում է ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտում, եղել է ավագ լաբորանտ, այնուհետև կրտսեր և ավագ գիտաշխատող, առաջատար գիտաշխատող։ 1979 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ «Հովհաննես Մամիկոնյանի «Տարոնի պատմության» լեզուն և ոճը» թեմայով, 1991 թվականին՝ «18-19-րդ դդ. գրաբարի գործառությունը և կառուցվածքը» թեմայով դոկտորական ատենախոսություն և ԽՍՀՄ ԲՈՀ-ի հաստատումով ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի, այնուհետև՝ դոկտորի գիտական աստիճան։ 1993-2004 թվականներին եղել է ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի հայերենի տերմինաբանության և խոսքի մշակույթի բաժնի վարիչ, այնուհետև հայերեն գիտատեխնիկական տերմինաբանության ուսումնասիրության թեմատիկ խմբի ղեկավար, 2011-2013 թվականներին եղել է ինստիտուտի տնօրեն, այնուհետև՝ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հայոց լեզվի ամբիոնի վարիչ[2], ինչպես նաև ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի ընդհանուր և համեմատական լեզվաբանության բաժնի վարիչը[3]։
Հեղինակ է բազմաթիվ գրքերի, ուսումնական ձեռնարկների և դասագրքերի, հայերեն և այլ լեզուներով գիտական հոդվածների։ Հրապարակել է ուսումնամեթոդական ձեռնարկներ՝ «Գրաբարի ինքնուսույց» (Երևան, 1999, 241 էջ), «Գրաբարի ձեռնարկ» ( Երևան, 2004, 176 էջ), «Լատիներենի դասագիրք» ( Երևան, 2007, 360 էջ) և այլն։ Զբաղվում է հայերենի նախագրային շրջանի տարբերակային քննության հարցերով, կատարում լրացումներ և ճշգրտումներ հայերեն ստուգաբանական բառարանի մեջ։
Անդամակցություն խմբագրել
- Երևանի ազգային գրադարանի գիտական խորհրդի անդամ
- Մաշտոցի անվան Մատենադարանի գիտական խորհրդի անդամ
- Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի գիտական խորհրդի անդամ
- ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում և Երևանի պետական համալսարանում գործող ԲՈՀ-ի 019 ( Ժ. 02.01.«Հայոց լեզու») և 009 (02.08. «Ռոմանական լեզուներ». վերջինիս գիտության դոկտորների թվի համալրման կարգով) գիտական աստիճաններ շնորհող խորհուրդների անդամ
Երկեր խմբագրել
- Հովհաննես Մամիկոնյան, Տարոնի պատմության լեզուն և ոճը, Երևան, 2013։
Մենագրություններ խմբագրել
- Հովհաննես Մամիկոնյանի «Տարոնի պատմության» լեզուն և ոճը. «Հայոց լեզվի պատմության հարցեր», պրակ 1, Երևան, ՀԽՍՀ ԳԱ հրատ., 1981, էջ 112-211։
- XVII-XIX դդ. գրաբար ճարտասանական երկերի տերմինաբանությունը, «Հայոց լեզվի պատմության հարցեր», պրակ 2, ՀԽՍՀ ԳԱ հրատ., Երևան, 1985, էջ 257-317։
- Գրաբարի գործառությունը որպես գրական լեզու ԺԸ-ԺԹ դդ., Երևան, ՀԽՍՀ ԳԱ հրատ., 1990, 412 էջ։
- Հայոց լեզվի դասական ուղղագրության հիմունքները, Երևան, «Մ. Վարանդյան» հրատ., 1993, 68 էջ։
- Ակնարկներ Հայոց լեզվի համեմատական բառագիտության, պրակ 1, Երևան, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 1998, 56 էջ։
- Գրաբարի ինքնուսույց, Երևան, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 1999, 241 էջ։
- Հայերեն աստված բառի ծագումն ու տիպաբանությունը, Երևան, «Զանգակ- 97» հրատ., 2002, 48 էջ։
- Գրաբարի ձեռնարկ, Երևան, «Զանգակ- 97» հրատ., 2004, 176 էջ։
- Ակնարկներ Հայ բառարանագրության պատմության (XVII դ. վերջ- XIX դ.), հ. 1, Երևան, «Զանգակ- 97» հրատ., 2006, 140 էջ։
- Ակնարկներ Հայոց լեզվի համեմատական բառագիտության, պրակ 2, Երևան, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 2007, 64 էջ։
- Մայրենի լեզվի զրուցարան, Երևան, «Զանգակ-97» հրատ., 2007, 80 էջ։
- Լատիներենի դասագիրք, Երևան, «Զանգակ-97» հրատ., 2007, 560 էջ։
- Լատինաբան հայերենի պատմություն (14-18-րդ դդ.), Երևան, «Նաիրի» հրատ., 2010, 372 էջ։
- Հարյուր թելադրություն, Երևան, «Էդիթ-պրինտ» հրատ., 2010, 104 էջ։
- Հայերենի բառաքննական և ստուգաբանական ուսումնասիրություններ, ՀՀ ԳԱԱ «Գիտություն», հրատ., Երևան, 2012, 172 էջ։
- Հովհան Մամիկոնյանի «Տարոնի պատմության» լեզուն և ոճը, ՀՀ ԳԱԱ «Գիտություն», հրատ., Երևան, 2013, 224 էջ։
- Armenian and Indo-European. Essays on Comparative Lexicology of the Armenian Language, Yerevan, “Zangak-97”, 2014, 183 page
Թարգմանություններ խմբագրել
- Սիմեոն Կաթողիկոս Երևանցի, Ջամբռ, Երևան, 2003։
- Ս. Գրիգոր Լուսաորիչ, Յաճախապատում ճառեր, Թեհրան, 2003։
- Հովհաննես Օձնեցի, Երկեր, Երևան, 1998։
- Տոն մեր սուրբ թարգմանիչների, Ս. Էջմիածին, 2003։
Պարգևներ խմբագրել
- ՀՀ մշակույթի նախարարության «Մայրենիի դեսպան» մեդալ, 2013
- ՀՀ Ազգային ժողովի «ՀՀ Ազգային ժողովի «Պատվո մեդալ», 2012
- ՀՀ ԳԱԱ «Պատվոգիր», 2003
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Վազգեն Համբարձումյանի մասին ՀԳՄ կայքում
- ↑ «Վազգեն Գուրգենի Համբարձումյան»։ aspu.am։ Վերցված է 2020-02-27
- ↑ «Համբարձումյան Վազգեն | language.sci.am»։ language.sci.am։ Վերցված է 2020-02-27