Վազգեն Զուրաբյան

բանջարաբույծ-ընտրասերումնաբան, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր (1994), ԽՍՀՄ գյուտարար(1985)

Վազգեն Երվանդի Զուրաբյան (նոյեմբերի 26, 1939(1939-11-26), Բերդավան, Նոյեմբերյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բանջարաբույծ-ընտրասերումնաբան, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր (1994), ԽՍՀՄ գյուտարար(1985)։

Վազգեն Զուրաբյան
Ծնվել էնոյեմբերի 26, 1939(1939-11-26) (84 տարեկան)
ԾննդավայրԲերդավան, Նոյեմբերյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայկական ԽՍՀ և  Հայաստան
ԿրթությունՀայաստանի ազգային ագրարային համալսարան
Մասնագիտությունգյուղատնտես

Կենսագրություն խմբագրել

Վազգեն Զուրաբյանը ծնվել է 1939 թվականի նոյեմբերի 26-ին Ղալաչա գյուղում (այժմ՝ գ. Բերդավան, Տավուշի մարզ)։ 1967 թվականին ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը։ 1981 թվականին դարձել է Հայաստանի գյուղատնտեսության նախարարության Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոնի մորմազգի բանջարային մշակաբույսերի ընտրասերման և սերմնաբուծության լաբորատորիայի (1994 թվականից՝ բաժին) վարիչ։

Աշխատանքները վերաբերում են բանջարային մշակաբույսերի ընտրասերմանը, սերմնաբուծությանը և մշակության տեխնոլոգիաներին։

Հեղինակ է լոլիկի 7 սորտերի (Նվեր, Լուսին, Երազ, Զուրաբ, Գյումրի, Նոր Անահիտ, Սյունիք)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։