Վազգեն Աբրահամյան
Վազգեն Աբրահամյան (հունիսի 28, 1970, Եմիշճան, Մարտունու շրջան, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 28, 1993), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։
Վազգեն Ռազմիկի Աբրահամյան | |
---|---|
հունիսի 28, 1970 - դեկտեմբերի 28, 1993 (23 տարեկան) | |
Ծննդավայր | Եմիշճան, Մարտունու շրջան |
Մահվան վայր | Մարզիլու |
Մարտեր/ պատերազմներ | Արցախյան ազատամարտ |
Կենսագրություն խմբագրել
Վազգեն Աբրահամյանը ծնվել է 1970 թ. հունիսի 28-ին Մարտունու շրջանի Եմիշճան գյուղում։ Հայրենի գյուղի ութամյա դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Մարտունի քաղաքի թիվ 125 պրոֆտեխուսումնարանում և ստացել տրակտորիստի մասնագիտություն։ Ծառայել է Խորհրդային բանակում։ Զորացրվելուց հետո աշխատել է հայրենի գյուղի կոլտնտեսությունում։
Ղարաբաղյան շարժմանը մասնակցել է 1991 թ-ից։ Մասնակցել է Մարտունու շրջանի հյուսիսարևելյան տարածքների պաշտպանական մարտերին։ Զոհվել է 1993 թ. դեկտեմբերի 28-ին Մարզիլու գյուղում։ Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Արիության համար» մեդալով։ Ամուսնացած չէր։ Հանգչում է Եմիշճանի գերեզմանատանը[1]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Վազգեն Աբրահամյանը Արցախյան պատերազմի թանգարանի կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 17-ին.