Վադի Մուջիբը, որը հրեական Աստվածաշնչից որպես Առնոն գետ[1] է հայտնի, գետ է Հորդանանում, որը ծովի մակերևույթից ցածր է 420 մետր և թափվում է Մեռյալ ծով[2]։

Վադի Մուջիբ
Տեղագրություն Հորդանան
Կոորդինատներ31°27′57″ հս․. լ. 35°34′24″ ավ. ե.HGЯO
Հիմնադրված է1987
Ղեկավարող
կազմակերպություն
Բնության պահպանության թագավորական կազմակերպություն
Քարտեզ
 Wadi Mujib Վիքիպահեստում
Al Mujib dam
Inside the canyon

Աշխարհագրություն խմբագրել

Վերջին սառցե դարաշրջանի ընթացքում Մեռյալ ծովի ջրի մակարդակը հասել է ծովի մակարդակից ցածր 180 մետրի (590 ֆուտ), ավելի քան 240 մետրով բարձր (790 ֆուտ), քան այսօր է։ Այն ողողել է կիրճի ցածրադիր գոտիները ափերի երկայնքով, որոնք վերածվել են նեղուցների և սկսել կուտակել նստվածքներ։ Քանի որ կլիմայական պայմանները փոխվել էին, մոտ 20000 տարի առաջ[փա՞ստ], լճի ջրի մակարդակը նվազել է, թողնելով նորից երևացող կրաքարով ծածկված քարանձավները։ Կիրճերի մեծ մասը կարողացան անցնել իրենց խցանված կետերի միջով և վերադառնալ իրենց ցածր հուները։ Վադի Մուջիբը, սակայն, կրաքարը ճեղքելու միջոցով լքեց իր նախկին հունը։ Այս նեղ ճեղքվածքը դարձավ հսկայական դրենաժային ջրամբարի՝ մեծ արտահոսքով պարանոցը։ Տարիների ընթացքում ճեղքը ավելի լցվեց և ձևավորվեց Վադի Մուջիբի կիրճը։

Վադի Մուջիբի Մուջիբ արգելանոցը գտնվում է Մեռյալ ծովի արևելյան մասում տեղակայված լեռնային լանդշաֆտում, Հորդանանի հարավային մասում գտնվող հովտում, Ամմանից մոտավորապես 90 կիլոմետր (56 մղոն) հեռավորության վրա։ 212 քառակուսի կիլոմետր (82 քառ. մղոն) մակերեսով արգելանոցը ստեղծվել է Բնության Պահպանության Թագավորական կազմակերպության կողմից 1987 թ. և ունի տարածաշրջանային և միջազգային նշանակություն, մասնավորապես արգելանոցի կողմից պաշտպանվող թռչունների պահպանության համար[3]։ 2011 թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ն Մուջիբը հռչակեց որպես կենսոլորտային արգելոց[2]։ Այն տարածվում է դեպի Կերակ և Մադաբա լեռներ դեպի հյուսիս և հարավ, որոշ տեղերում հասնելով ծովի մակերևույթից 900 մետր (3000 ֆուտ) բարձրության։ Բարձունքի այս 1300 մետր փոփոխումը[4], զուգորդվելով հովտի՝ յոթ վտակներից սնուցվող տարեկան ջրահոսքի հետ, նշանակում է, որ Վադի Մուջիբն ունի զարմանալի կենսաբազմազանություն, որը դեռևս ուսումնասիրության և փաստաթղթավորման կարիք ունի[5]։ Արգելոցը բաղկացած է լեռնային, քարքարոտ և նոսր բուսածածկույթով անապատից (մինչև 800 մետր (2,600 ֆուտ)), բարձրավանդակը հատող ժայռերից և կիրճերից։ Չցամաքող գարնանային վտակները հոսում են դեպի Մեռյալ ծովի ափերը։

Մինչ այժմ գրանցվել են բույսերի ավելի քան 300, գիշատիչների 10 և մշտական ու չվող թռչունների բազմաթիվ տեսակներ[3]։ Որոշ հեռավոր լեռների և հովիտների շրջաններ դժվար հասանելի են, և այդպիսով, ապահով գոտիներ են դառնում հազվագյուտ տեսակի կատուների, այծերի և այլ լեռնային կենդանիների համար։

Լեռների լանջերը շատ նոսր բուսածածկ ունեն՝ բարձրավանդակներում տափաստանային բուսականությամբ։ Ստորերկրյա ջրերի ժայթքումներ կան Մեռյալ ծովի ափի երկայնքով, օրինակ, Զառայի տաք աղբյուրները, որոնք ապահովում են Աքաքիայի, Թամարիքսի, Ֆենիքսի և Ներիումի հարուստ թավուտներն ու աննշան ճահիճները։ Արգելոցի ավելի մեղմ լանջերն անասնապահներն օգտագործում են ոչխարներ և այծեր արածացնելու համար։

Համմամատ Մա'ինի տաք աղբյուրները, որոնք գտնվում են արգելոցի սահմաններում, մեծապես օգտագործվում են զբոսաշրջության և հանգստի համար[5]։

Հորդանանի ռազմական ուժերը արգելոցի հարավում ժամանակավոր ճամբար ունեն։

Մուջիբի ջրամբարը կառուցվել է 2004 թ. ջրավազանի հիմքի վրա, որտեղ այժմյան ճանապարհը հատում է գետը։ Արդյունքում մեծ լիճ է ձևավորվել։ Այսօր Վադի Մուջիբը սնվում է յոթ վտակներից։

Կենդանիներ խմբագրել

Արգելոցը, որպես անվտանգ կանգառ, ռազմավարական նշանակություն ունի մեծաթիվ չվող թռչունների համար որպես թռչունների բնակավայր, որոնք ամեն տարի թռչում են Մեծ Կիրճի հովտի երկայնքով Աֆրիկայի և հյուսիսարևելյան Եվրոպայի միջև։

Շատ գիշատիչներ նույնպես բնակվում են Մուջիբում գտնվող տարբեր բուսական գոտիներում, ինչպիսիք են բծավոր բորենին սիրիական գայլը։ Մուջիբի ամենակարևոր կենդանիներից մեկը Նուբյան վայրի այծն է, խոշոր լեռնային այծը, որը ոչնչացման սպառնալիքի տակ է չափից ավելի որսի արդյունքում։

Համայնապատկեր խմբագրել

View from a look-out north of the Wadi: 180° panorama image of Wadi Mujib: To the left is the Al Mujib dam (in the background), to the right the Wadi continues towards the Dead Sea. Note the individual sediment layers visible on the walls.


Ծանոթագրություններ խմբագրել

  1. Bruce Routledge (2004 թ․ հունիսի 28). Moab in the Iron Age: Hegemony, Polity, Archaeology. University of Pennsylvania Press. էջ 45. ISBN 0-8122-3801-X.
  2. 2,0 2,1 «Mujib». UNESCO. Վերցված է 2016 թ․ մայիսի 8-ին.
  3. 3,0 3,1 «Mujib Nature Reserve». Royal Society for the Conservation of Nature. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 7-ին.
  4. Jordan Eco & Nature. Jordan Tourism Board, 2006.
  5. 5,0 5,1 Jordan Leisure & Wellness. Jordan Tourism Board, 2006.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վադի Մուջիբ» հոդվածին։