Վադիմ Գենադիի Բայկով (մարտի 18, 1965(1965-03-18), Վոլգոգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս կոմպոզիտոր, երգիչ, պրոդյուսեր, դիրիժոր և դաշնակահար։

Վադիմ Բայկով
Ծնվել էմարտի 18, 1965(1965-03-18) (59 տարեկան)
Վոլգոգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Երկիր Ռուսաստան և  ԽՍՀՄ
Ժանրերփոփ, ուղղափառ երաժշտություն և smooth jazz
Մասնագիտություներգիչ, կոմպոզիտոր, երաժշտական պրոդյուսեր, պրոդյուսեր, դիրիժոր, դաշնակահար և chorus master
Գործիքներդաշնամուր և վոկալ
Կայքvadimbaykov.ru

Կենսագրություն խմբագրել

Վադիմ Բայկովը ծնվել է 1965 թվականի մարտի 18-ին Վոլգոգրադում պրոֆեսիոնալ երաժիշտների ընտանիքում։ Մայրը աշխատում էր մանկապարտեզում՝ երաժշտական ղեկավար, իսկ հայրը՝ երաժշտական դպրոցի ուսուցիչ։ Հինգ տարեկան հասակում (1970 թվականին) Վադիմը մոր հետ տեղափոխվում է Կլիմովսկ։

1972 թվականին ընդունվում է Մոսկովյան Պետական երգչախբային ուսումնարան։ 13 տարեկան հասակից ներառված է եղել մի քանի անսամբլերի կազմում, որտեղ նվագել է տարբեր ստեղնավոր գործիքների վրա։

1985 թվականի ավարտել է երկրորդ Մոսկովյան տարածքային երաժշտական ուսումնարանի դաշնամուրի ջազայի բաժինը։ Ունի երկրորդ մասնագիտություն՝ երգչախմբային դիրիժոր։

1982 թվականից մինչև 1984 թվականը, որպես դաշնակահար, մասակցել է տարբեր ջազային ֆեստիվալների։

1985 թվականից մինչև 1987 թվականը աշխատել է «Мари», «Август», «Лейся, песня» խմբերում։

1987 թվականին Լև Լեշենկոյի ղեկավարությամբ դարձել է «Спектр» խմբի մենակատարը։

1990 թվականին, երբ Լև Լեշենկոն ստեղծեց «Музыкальное агентство» թատրոնը, Վադիմ Բայկովը դարձավ այդ թատրոնի մենակատարը։

1993 թվականին լքեց թատրոնը և սկսեց մենակատարի կարիերան։

1993 թվականից մինչև 2000 թվականը թողարկել է 4 անհատական ալբոմ՝ «Русская рулетка» (1993), «Арифметика любви» (1995), «Царица моих сновидений» (1997), «Монета на счастье» (2000):

1998 թվականից մինչև 2006 թվականը եղել է երգչուհի Ալսուի խմբի գեղարվեստական ղեկավարը, իսկ 2004 թվականից մինչև 2006 թվականը եղել է նրա պրոդյուսերը։ Որպես կոմպոզիտոր, Ալսուի համար գրել է մի շարք երգեր, այդ թվում նաև «Свет в твоём окне», «Последний звонок», «Первый раз» երգերը։ Որպես կոմպոզիտոր և պրոդյուսեր, 2002 թվականին թողարկել է «Папина дочка» ալբոմը, որի բոլոր երգերը կատարել է իր դուստրը՝ Տատյանա Բայկովան[1]։

2006 թվականին ստեղծել է պրոդյուսերական «VB Pro» կենտրոնը, որը ամբողջովին կենտրոնացված էր ուղղափառ երաժշտության ձայնագրման և թողարկման վրա։ Այդ կենտրոնը թողարկել է «Пассия» ալբոմը՝ Տղամարդկանց Կամերային երգչախմբի կատարմամբ, որը ղեկավարում էր Վադիմ Բայկովը, «Пустынька» հոգևոր փառաբանության ալբոմը՝ Ելիզավետա կույսի կատարմամբ։ 2008 թվականին Վադիմ Բայկովը Ելիզավետա կույսի բանաստեղծությունների հիման վրա թողարկել է ժամանակակից ուղղափառ երգերի ալբոմ։ Այսօր Ելիզավետա մայրիկը արդեն մայրապետ է։ Ալբոմը թողարկվել է մետրոպոլիտ Սմոլենսկու և Կալինինգրադյան Կիրիլի օրհնությամբ։

Ընտանիք խմբագրել

  • Նախկին կին` Գալինա[2]
  • Դուստր` Տատյանա Վադիմի Բայկովա, ավարտել է չինարենի խորացված ուսուցման հատուկ դպրոց և Մոսկվայի ժողովուրդների բարեկամության համալսարանի բանասիրական ֆակուլտետը, 2002 թվականին ձայնագրել է երգեր «Папина дочка» ալբոմի համար։
  • Որդի՝ Վադիմ Վադիմի Բայկով (ծնվել է 1987 թվականի նոյեմբերի 15-ին), երաժիշտ, կոմպոզիտոր, վերադաշնակող։
  • Որդի՝ Իվան Վադիմի Բայկով (ծնվել է 1998 թվականի օգոստոսի 29-ին)
  • Երկվորյակ դուստրեր՝ Աննա և Մարիա (ծնվել են 2004 թվականի նոյեմբերի 2-ին)

Սկավառակագրություն խմբագրել

  • 1993՝ «Русская рулетка»
  • 1995՝ «Арифметика любви»
  • 1997՝ «Царица моих сновидений»
  • 2000՝ «Монета на счастье»
  • 2002՝ «Папина дочка» (Տատյանա Բայկովայի մենակատարային ալբոմը)
  • 2007՝ «Вадим Байков. Grand Collection» (բանաքաղություն)
  • 2008՝ «Небо»
  • 2012՝ «День за днем»
  • 2015՝ «Песни о любви» (բանաքաղություն)

Սինգլներ խմբագրել

  • 2012 — «White Melody» (գործիքային պիես)
  • 2015 — «Loneliness» (գործիքային պիես)
  • 2015 — «Christmas Eve» (գործիքային պիես)
  • 2015 — «Trembling» (գործիքային պիես)
  • 2015 — «In The Dark» (գործիքային պիես)

Առավել հայտնի երգեր խմբագրել

  • Русская рулетка
  • «У меня нет жены»
  • «Горят мосты»
  • «Ты — мой лучший друг» (Դուետ Տատյանա Բայկովայի հետ)
  • «Незаконная жена»
  • «Золотая рыбка»
  • «На Ордынке»

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել