Սև վարդակակաչ (Եկատերինբուրգ)

հուշահամալիր Եկատերինբուրգում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սև վարդակակաչ (այլ կիրառումներ)

«Սև վարդակակաչ» (ռուս.՝ «Чёрный тюльпан»), հուշահամալիր Ռուսաստանի Դաշնության Եկատերինբուրգ քաղաքում, որը նվիրված է Աֆղանստանում և Չեչնիայում զոհված զինվորների հիշատակին։ Գտնվում է Խորհրդային բանակի հրապարակի Լունաչարսկու, Մայիսմեկյան, Մամին-Սիբիրյակի և Շարտաշսկայա փողոցների քառակուսու մեջ։

«Սև վարդակակաչ»
«Սև վարդակակաչ» հուշարձանը
Քարտեզ
Քարտեզ
Տեսակպատերազմի հուշահամալիր և քանդակ
Ստեղծում1995
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրԵկատերինբուրգ
Շինության ձևԿոթող
Ներկա վիճակԿանգուն
 Black Tulip, Yekaterinburg Վիքիպահեստում

Նախագծի հեղինակներ խմբագրել

  • Ստեղծման գաղափարը` Աֆղանստանի վետերանների Ռուսաստանի միության Սվերդլովսկի մարզային բաժանմունքի (ԱՎՌՄ ՍՄԲ)
  • Քանդակագործ` Կոնստանտին Գրյունբերգ
  • Հուշարձանի երկրորդ մասի հեղինակ` Ալեքսանդր Սերով

Ստեղծման պատմություն խմբագրել

1991 թվականին ԱՎՌՄ ՍՄԲ-ն այլ պետությունների տարածքում լոկալ ռազմական հակամարտություններում Եկատերինբուրգի և Սվերդլովսկի մարզի զոհված բնակիչների հիշատակին հուշարձան ստեղծելու նախագծերի մրցույթ հայտարարեց։

Մրցույթին մասնակցեց 15 նախագիծ, որոնք ներկայացրել էին ստեղծագործական տարբեր կազմակերպություններ, խմբեր, անհատ հեղինակներ։ Մի քանի ընտրական փուլից հետո մրցույթի հաղթող ճանաչվեց ճարտարապետ Անդրեյ Սերովի և քանդակագործ Կոնստանտին Գրյունբերգի նախագիծը։

Միջոցները հավաքագրվեցին հասարակական և առևտրային կազմակերպությունների, ձեռնարկությունների և մասնավոր անձանց կամավոր նվիրատվություններից։ Նախագծի իրականացմանը զգալի օգնություն ցուցաբերեցին Սվերդլովսկի մարզի ու Եկատերինբուրգ քաղաքի բյուջեները։ Կազմակերպչական մեծ աջակցություն նախագիծը ստացել է Ուրալի ռազմական օկրուգի հրամանատարության և օկրուգի շինարարական զորամասերի կողմից։

Հուշարձանի շինարարությունը սկսվել է 1992 թվականին Խորհրդային բանակի հրապարակում։ Պատվերը կատարել է Եկատերինբուրգի Մ. Կալինինի անվան գործարանը։

Նկարագրություն խմբագրել

Հուշարձանի գեղարվեստական գաղափարը հետևյալն է. ոճավորված տարածքը պատկերում է բեռնատար ռազմատրանսպորտային Ան-12 ինքնաթիռը[1], որը հայրենիք էր տեղափոխում զոհված զինվորների և սպաների մարմինները։ Այդպիսի ինքնաթիռները «աֆղանցիներն» անվանում էին «Սև վարդակակաչներ»[1]։

Հորինվածքի կենտրոնում ինքնաձիգը ձեռքին նստած զինվորի քանդակն է, որի շուրջը ինքնաթիռի կմախքը նմանակող մետաղական սյուներ են՝ Աֆղանստանում ռազմական գործողությունների ժամանակ զոհված ուրալցիների անուններով[1]։

Հուշարձանը պատրաստված է հատուկ ծածկույթով պատված մետաղից։ Կենտրոնական քանդակի քաշը 4,5 տոննա է, բարձրությունը՝ 4,7 մետր։ Սյուների բարձրությունը 10 մետր է։ Հուշարձանի տասը սյուների վրա գրված են Աֆղանստանում զոհված 240 սվերդլովսկցիների ազգանունները[1]։

Ավելի ուշ Չեչնիայում հակաահաբեկչական գործողությունների ակտիվ փուլի ավարտից հետո, 2002 թվականին, այս կոթողը համալրվեց գրանիտե ստելաներով, որոնց վրա գրված են Չեչնիայի Հանրապետությունում և Դաղստանում զոհված 413 զինծառայողների ազգանունները[1]։

Բացում խմբագրել

  • 1995 թվականի օգոստոսի 5-ին տեղի ունեցավ «Սև վարդակակաչ» հուշարձանի բացման հանդիսավոր արարողությունը։
  • 2003 թվականի սեպտեմբերի 5-ին բացվեց հուշարձանի երկրորդ մասը, որը նվիրված է Կովկասում, Տաջիկստանում և Ռուսաստանի ու ԱՊՀ-ի այլ թեժ կետերում զոհվածների հիշատակին։
  • 2013 թվականի դեկտեմբերի 7-ին հուշարձանը հանդիսավորապես վերաբացվեց վերակառուցումից հետո։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «ИНТЕРЕСНЫЕ МЕСТА. Чёрный тюльпан».

Աղբյուրներ խմբագրել