Խորհրդային բանակի հրապարակ
Խորհրդային բանակի հրապարակ (ռուս.՝ Площадь Советской Армии), հրապարակ Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում։ Հրապարակը գտնվում է քաղաքի պատմական մասում, Քաղաքային լճակից դեպի արևելք։ Սահմանափակվում է Լունաչարսկու, Մամին-Սիբիրյակի և Մայիսմեկյան փողոցներով։
Խորհրդային բանակի հրապարակ | |
---|---|
![]() Հրապարակի ընդհանուր տեսքը | |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Եկատերինբուրգ |
Յանդեքս քարտեզին | |
![]() | |
![]() |
ՆկարագրությունԽմբագրել
Հրապարակում տեղակայված է Սպաների շրջանային տան շենքը (կառուցվել է նախապատերազմյան ժամանակներում), որի աջ թևում գտնվում է Ուրալի զինվորական օկրուգի պատմության թանգարանը։ Թանգարանի ներքին բակում ցուցադրված են ծանր ռազմական տեխնիկայի նմուշներ։
Հրապարակում գտնվում են նաև «Սև վարդակակաչ» և «Չեչնիա» հուշարձանները, Աֆղանստանում և Չեչնիայում զոհված եկատերինբուրգցի հերոսների ծառուղին։
Հրապարակի մի կողմը զբաղեցնում է այն շենքը, որտեղ տեղակայված են պետական գերատեսչությունները, մասնավորապես՝ Սվերդլովսկի մարզի պետական գույքի կառավարման նախարարությունը։
ՊատկերասրահԽմբագրել
ԳրականությունԽմբագրել
- Рабинович Р. И., Шерстобитов С. Л. Улицы Свердловска. — 2-е издание. — Свердловск: Средне-Уральское книжное издательство, 1965. — 25 000 экз.
- Худякова М. Ф. Улицы Екатеринбурга. — Екатеринбург: Средне-Уральское книжное издательство, 2003. — 336 с. — ISBN 5-7529-0048-4
ԱղբյուրներԽմբագրել
- «Площадь Советской Армии» (ռուսերեն)։ EkatGid.ru։ Արխիվացված օրիգինալից 2013-06-08-ին։ Վերցված է 2013-06-08
- Елена Таскина (2011-04-25)։ «В Екатеринбурге открыли Аллею героев-свердловчан, погибших в Афганистане и Чечне» (ռուսերեն)։ Новый Регион 2։ Արխիվացված է օրիգինալից 2013-06-08-ին։ Վերցված է 2013-06-08
- Площадь Советской Армии на Wikimapia