Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սևքար (այլ կիրառումներ)

Սևքար, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Սպարկերտի գավառակում։ Գտնվում էր Մոկս գյուղաքաղաքից 20 կմ հարավ-արևմուտք, Խիզան գետի աջակողմյան վտակներից մեկի վերնագավթում։

Գյուղ
Սևքար
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԲիթլիսի վիլայեթ
ԳավառակՍպարկերտի գավառակ
Այլ անվանումներՍևկար, Սիզկար, Սիվկար, Սիվքար, Սյուքար
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Տեղաբնականունսևքարեցի
Ժամային գոտիUTC+3

XX դարի սկզբներին ուներ 30 տուն հայ բնակիչ։ Բնակիչները քաջարի և անվեհեր մարդիկ էին և որպես ֆիդայիներ պայքարի են դուրս եկել թուրք և քուրդ զավթիչների դեմ։

Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու հացահատիկի մշակությունն էր։

Սևքարը կողոպտվել և ավերվել է 1895 թվականին և 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ[1]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 586

Աղբյուրներ

խմբագրել