Սևլճյան երկարաբեղիկ
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Հոդվածոտանիներ (Arthropoda)
Ենթատիպ Վեցոտանիներ (Hexapoda)
Դաս Միջատներ (Insecta)
Կարգ Բզեզներ (Coleoptera)
Ընտանիք Երկարաբեղիկներ (Cerambycidae)
Ցեղ Dorcadion
Տեսակ Սևլճյան երկարաբեղիկ (D. sevliczi)
Միջազգային անվանում
Dorcadion sevliczi

Սևլճյան երկարաբեղիկ (լատին․՝ Dorcadion sevliczi), երկարաբեղիկների ընտանիքին պատկանող միջատ։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

10,2-15 մմ երկարությամբ, բավականին ձգված, սև մարմնով, առանց զոլերի ծածկույթով, գրեթե հավասարաչափ, խիտ, բաց մոխրագույն կամ թավշյաարծաթագույն վերնաթևերով ոչ մեծ չափի բզեզ է։ Վերնաթևերն առաջնամեջքից փոքր-ինչ լայն են, նեղ ձվաձև, էգինը՝ ավելի լայն, քան արուինը[1]։

Տարածվածություն խմբագրել

Համարվում է Հայաստանի էնդեմիկ։ Հայաստանում հայտնի է Սև լճի շրջակայքից` Գորիս քաղաքից դեպի հյուսիս (Սյունիքի մարզ)[1]։

Էկոլոգիա խմբագրել

Սևլճյան երկարաբեղիկն ապրում է ծովի մակարդակից 2650-3000 մ բարձրությունների վրա՝ ալպյան մարգագետիններում։

Բզեզները գետնին սողում են ցերեկը` մայիսի վերջից մինչև հուլիսի կեսերը, առանձին անհատներ` մինչև օգոստոսի սկիզբը։ Զարգացումը ընթանում է հողում[1]։

Պահպանություն խմբագրել

Ծայրահեղ սահմանափակ արեալով տեսակ է։ Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես կրիտիկական վիճակում գտնվող տեսակ։

Թվաքանակը բարձր չէ, թվաքանակի փոփոխության միտումները անհայտ են։

Վտանգման հիմնական գործոննեն են սնասունների չկարգավորված արածեցման պատճառով տեղի ունեցող էկոհամակարգերի դեգրադացումը, կլիմայի կանխատեսվող փոփոխությունների հետևանքով տեղի ունեցող ալպյան գոտու սահմանների լանջն ի վեր տեղաշարժմամբ պայմանավորված աճելավայրերի կրճատումը։

Տեսակի տարածման վայրերում գտնվող «Սև լիճ» արգելավայրը գործնականապես չի ընդգրկում տեսակի բիոտոպերը։

Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սևլճյան երկարաբեղիկ» հոդվածին։