Սևավիզ սարյակ (լատին․՝ Sturnus nigricollis), երգեցիկ թռչուն սարյակների ցեղից։ Տարածված է Չինաստանի հարավարևելյան շրջաններում և Հնդկաչինում։ Սովորական տեսակ է, որը բնակվում է բաց տարածություններում՝ անապատներում, մարգագետիններում, բրնձի ցանքատարածություններում, ավելի հազվադեպ՝ ցածրատերև անտառներում։ Հեշտ է բնակվում մարդաբնակ տարածքներում։ Ավանդաբար դասվում է սարյակներ ցեղին, բայց որոշ հեղինակ-հետազոտողներ այն առանձնացնում են։

Սևավիզ սարյակ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Կարգ Ճնճղուկանմաններ
Ընտանիք Սարյակներ
Ցեղ Սարյակներ
Տեսակ Սևավիզ սարյակ
Լատիներեն անվանում
Sturnus nigricollis
Paykull, 1807
Հոմանիշներ

Gracupica nigricollis

Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր

  Տարածվածություն


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 563168
NCBI 381110
EOL 1051051

Նկարագիր խմբագրել

Խոշոր սարյակ է՝ 26—30 սմ երկարությամբ։ Թևերի երկարությունը կազմում է 14,6—16,2 սմ։ Գլուխը, կուրծքը և որովայնը գորշ սպիտակ է։ Մարմնի վերին հատվածներից վզի փետուրները սև են, մետաղական փայլով։ Աչքի շրջանում ակնհայտորեն երևում էդեղին շրջանակ անփետրածածկ հատվածներում։ Աչքի ծիածանաթաղանթը բաց մոխրագույն է։ կտուցը մուգ գույնի է։ Մեջքը, թևերը և պոչը գորշագույն-սև են։ Ոտքերը դեղին են։ Արուններն ու էգերը արտաքին հատկանիշներով առանձնապես չեն տարբերվում միմյանցից։

Տարածում խմբագրել

Բնակվում են Չինաստանի հարավ-արևելքում, Մյանմայում, Կամբոջայում, Թայլանդում, Լաոսում և Վիետնամում։ Մալայան թերակղզու հարավային հատվածում բացակայում են։

Բազմացում խմբագրել

Ի տարբերություն սարյակների շատ տեսակների, սևավիզ սարյակը կառուցում է առանձին բույն, ոչ թե օգտագործում է մոտական ծառերի փչակները։ Բույնը կոշտ կառուցվածք է՝ կառուցված տարբեր բույսերի մնացորդներից, բրնձի թեփից, չոր խոտերից, փետուրներից ու ծաղիկներից։ Բույնը սովորաբար գտնվում է ծառերի վերին հատվածներում։ Ձվադրում է սովորաբար 3—5 կապույտ կամ կապտականաչավուն ձվեր՝ առանց բծերի։ Ձվերի չափերը (29—37) x (21—25) մմ է։

Սնունդ խմբագրել

Սնվում է ծղրիդներով, ճռիկներով, անձրևորդերով։ Սնվում է նաև որոշ բուսատեսակներով։

Գրականություն խմբագրել

  • C. Feare, A. Craig, B. Croucher, C. Shields, K. Komolphalin. Starlings and Mynas. — Princeton: Princeton University Press, 1999. — 285 с. — ISBN 0-691-00496-X
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սևավիզ սարյակ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սևավիզ սարյակ» հոդվածին։