Սևանի լեռնանցք
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սևան (այլ կիրառումներ)
Սևանի լեռնանցք, Դիլիժանի լեռնանցք, Դիլիջանի լեռնանցք, Սեմենովկայի լեռնանցք, Սեմյոնովկայի լեռնանցք, լեռնանցք Հայաստանի Գեղարքունիքի և Տավուշի մարզերի սահմանագլխին, Փամբակի և Արեգունի լեռնաշղթաների միջև, 2114 մ բարձրության վրա։ Սևան լճի ավազանը միացնում է Աղստևի հովտի հետ։ Մինչև Դիլիջանի թունելի շահագործումը Սևանի լեռնանցքով էր անցնում անցնում միջպետական Մ4 (Երևան-Սևան-Դիլիջան-Ադրբեջանի սահման) ավտոմայրուղին։ XIX դարի 2-րդ կեսին և XX դարի սկզբին կոչվել է Սեմյոնովկայի լեռնանցք[1]։
Սևանի լեռնանցք | |
---|---|
Տեսակ | լեռնանցք |
Երկիր | Հայաստան |
Վարչատարածք | Գեղարքունիքի մարզ և Տավուշի մարզ |
ԲԾՄ | 2114 մետր |
Լեռնաշղթա | Փամբակի լեռնաշղթա և Արեգունի լեռներ |
Ծանոթագրություններ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |