Սևադա Բակունց
Սևադա Ալեքսանդրի Բակունց (օգոստոսի 20, 1925, Գորիս, Հայաստան - մայիսի 31, 1983, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բժիշկ-ֆիզիոլոգ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1967), ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ (1968)[1]։ Գիտության վաստակավոր գործիչ (1945): ՀՀ ԳԱԱ Լևոն Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի գիտքարտուղար (1960-1961), փոխտնօրեն (1962), տնօրեն (1963-1974, 1978-1983), ՀԽՍՀ ԳԱ գլխավոր գիտքարտուղար (1974-1978):
Սևադա Բակունց | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 20, 1925 |
Ծննդավայր | Գորիս, Հայաստան |
Մահացել է | մայիսի 31, 1983 (57 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | հայ |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1950) |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր (1967) |
Մասնագիտություն | բժիշկ և ֆիզիոլոգ |
Աշխատավայր | Լևոն Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտ |
Ծնողներ | հայր՝ Ակսել Բակունց |
Պարգևներ և մրցանակներ | Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ |
Ակսել Բակունցի որդին:
ԿենսագրությունԽմբագրել
Սևադա Բակունցը ծնվել է 1925 թվականի օգոստոսի 20-ին, Գորիս քաղաքում: 1950 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը: 1957 թվականից եղել է ՀԽՍՀ ԳԱ Ֆիզիոլոգիայի ինստիտուտի գիտական քարտուղար, 1963-1974 թվականներին՝ փոխտնօրեն, 1978-1983 թվականներին՝ տնօրեն:
Աշխատանքները վերաբերում են հարթ մկանների, վեգետատիվ նյարդային համակարգի ֆիզիոլոգիային: Մշակել է երիկամների, միզածորանների և օրգանիզմի հարթ մկանների ռիթմիկ ակտիվության որոշման յուրօրինակ եղանակներ: ՀԽՍՀ ԳԱ նախագահության ակադեմիկոս-քարտուղար (1971-1978 թվականներին): Գիտական հետազոտությունները վերաբերում են միզատար ուղիների հարթ մկանների գործունեության մեխանիզմների ուսումնասիրությանը[2]:
ԱնդամակցությունԽմբագրել
- ԽՍՀՄ ԳԱ Ի. Պավլովի անվան ֆիզիոլոգների համամիութենական ընկերության կենտրոնական խորհրդի վարչության անդամ:
ԵրկերԽմբագրել
- Вопросы физиологии мочеточников, Л.,1970.
- Первое Всесоюзное совещание по вопросам физиологии вегетативной нервной системы и мозжечка, 1961, (Бакунц С. А.).
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա»։ www.sci.am։ Վերցված է 2019-06-10
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005, էջ 200-201: