Սքիփնեսի ամրոց
Սքիփնեսի ամրոց, ամրոց Միացյալ Թագավորությունում, Շոտլանդիայի Կինթայր թերակղզու վրա, Սքիփնես գյուղի մոտ։
Նկարագրություն | |
Տեսակ | Ասպետական աշտարակ |
Վարչական միավոր | Արգայլ ընդ Բյութ |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Ընթացիկ սեփականատեր | Clan Sweeney? |
Skipness Castle Վիքիպահեստում |
Պատմություն
խմբագրելԱմրոցի գլխավոր շենքը կառուցվել է XIII դարում Քլեն Սուինիի կողմից։ Հետագա՝ 13-րդ, 14-րդ և 16-րդ դարերում ամրոցին ավելացվել են այլ ամրություններ և օժանդակ շինություններ։ 1494 թվականին՝ Շոտլանդիայի Ջեյմս IV թագավորի օրոք, ամրոցում տեղակայված էին թագավորական կայազոր՝ կղզիների վրա Շոտլանդիայի վերահսկողությունը ապահովելու նպատակով։ 1511 թվականին Արչիբալդ Քեմբելը՝ Արգայլի 2-րդ կոմսը, Սքիփնեսը նվիրեց իր կրտսեր որդուն՝ Արչիբալդ Քեմբելին[1]։ Հետագայում նա ամուսնացավ Լեդի Գլամզի՝ Ջենեթ Դուգլասի հետ։ Վերջինիս դավաճանության և կախարդության մեջ կասկածելու մեղադրանքով, ամուսիններին ձերբակալում և նետում են Էդինբուրգ ամրոցի բանտ, որտեղ էլ փախուստի անհաջող փորձի ժամանակ Արչիբալդ Քեմբելը սպանվում է։ Երեք թագավորությունների պատերազմի տարիներին, 1646 թվականին, ամրոցը պաշարվում է Ալասդեր Մաք Քոլայի ուժերի կողմից։ Պաշարման ընթացքում, 1646 թվականի օգոստոսին, զոհվում է Ալասդերի եղբայրը՝ Գիլիսբիգ Մաք Քոլան[2]։ 17-րդ դարում ամրոցը լքվում է։
Ամրոցի ուրվականը
խմբագրելԱսում են, որ Սքիփնեսի ամրոցի շրջակայքում թափառում է Սքիփնեսի լեդի Գրինի ուրվականը[3]։
Արտաքին հղումներ
խմբագրելԳրականություն
խմբագրել- Geoffrey Stell: Dunstaffnage and the castles of Argyll. Historic Scotland, Edinburgh, 1994, Nachdruck 1996. ISBN 0-7480-0481-5.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Castle Skipness». 2009. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 11-ին.
- ↑ «MacDonalds Carolingian Era». 2009. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 11-ին.
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 20-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սքիփնեսի ամրոց» հոդվածին։ |