Ջենեթ Դուգլաս (անգլ.՝ Janet Douglas, Lady Glamis, 1498- 1537, հուլիսի 17), լեդի Գլամզ, շոտլանդացի ազնվական տիկին, որը մեղադրվել է կախարդության մեջ և դատապարտվել ցցի վրա այրվելու՝ Շոտլանդիայի Ջեյմս V թագավորի օրոք։

Ջենեթ Դուգլաս
Ծնվել է1495
Մահացել էհուլիսի 17, 1537 կամ հուլիսի 17, 1537(1537-07-17)
ԱմուսինJohn Lyon, 6th Lord Glamis? և մոտ Archibald Campbell, 1st of Skipness?
Ծնողներհայր՝ George Douglas, Master of Angus?[1], մայր՝ Elizabeth Drummond?[1]
ԵրեխաներJohn Campbell, 2nd of Skipness?[1], George Lyon?[1], Margaret Lyon?[1], Elizabeth Lyons?[1] և John Lyon, 7th Lord Glamis?[1]

Դավաճանության և կախարդության մեղադրանք խմբագրել

Դուգլաս ընտանիքը հեռու էր Շոտլանդիայի Ջեյմս V թագավորի հետ բարեկամական հարաբերություններ ունենալուց, Ջենեթի եղբայրը՝ Անգասի 6-րդ կոմս Արչիբալդ Դուգլասը, թագավորի խորթ հայրն էր, որը թագավորին բանտարկել էր տվել նրա երիտասարդության տարիներին։ Ջեյմս թագավորի թշնամական վերաբերմունքը տարածվում էր ամբողջ Դուգլաս ընտանիքի և այդ թվում՝ Ջենեթի նկատմամբ։ Հենց որ 1528 թվականի դեկտեմբերին Ջեյմս արքան բանտից ազատվեց, նրա առաջին գործը եղավ Ջենեթին դավաճանության մեջ մեղադրելը։ Մի քանի ուրիշ մարդկանց հետ մեկտեղ նա մեղադրվեց հունիս ամսին Անգասի կոմսի աջակիցներին էդինբուրգ բերելու համար։ Այնուամենայնիվ, 1529 թվականին Ջենեթին տրված մի գրավոր արտոնագրի մեջ նա Ջենեթին կոչում է «մեր սիրելի տիկին Ջոնաթ Դուգլաս»։ Արտոնագիրը թույլ էր տալիս Ջենեթին և նրա մեղսակից Պատրիկ Չարթրիս Քաթիլգարդցուն ուխտագնացության գնալ և ազատվել դատական վարույթներից։ Պատմաբան Ջեյմի Քեմերոնը վերջերս կարծիք է հայտնել սակայն, որ Ջենեթի ուխտագնացության գնալը այնքան էլ հավանական չէ, քանի որ նա մեղադրվում էր մի շարք լուրջ հանցանքներում, այդ թվում ամուսնուն՝ Գլամզի 6-րդ լորդ Ջոն Լայանին թունավորելու մեջ, որը մահացել էր 1528 թվականի սեպտեմբերի 17-ին։ Դատական գործը փակվեց և 1532 թվականի ամռանը Ջենեթն ամուսնացավ երկրորդ անգամ՝ Սքիփնեսի Արչիբալդ Քեմբելի հետ։ Այնուամենայնիվ, 1537 թվականի հուլիսին Ջենեթին կրկին մեղադրեցին եղբայրների՝ Անգասի կոմսի և Ջորջ Դուգլասի հետ համագործակցելու և թագավորին թունավորելու ծրագրի համար[2]։ Ջեյմս արքան նաև մեղադրեց Ջենեթին կախարդության համար, թեև ակնհայտ էր, որ մեղադրանքը կեղծ է։ Նրան ամուսնու հետ միասին փակեցին Էդինբուրգի ամրոցի բանտում, բայց վերջինս փախավ բանտից և ի վերջո սպանվեց։ Ջենեթին բանտարկելը Ջեյմսի համար հեշտ էր, բայց նրա մեղքի ապացույց գտնելն առավել դժվար էր։ «Ապացույց» ձեռք բերելու համար Ջեյմսը սպառնաց Ջենեթի ընտանիքի անդամներին և ծառաներին խոշտանգումների ենթարկել։ Ջենեթին մեղադրեցին և 1537 թվականի հուլիսի 17-ին էդինբուրգի ամրոցի հրապարակում ցից հանելով այրեցին խարույկի վրա՝ ստիպելով, որ նրա փոքրիկ որդին դիտի այն։

Ընտանիք խմբագրել

Ջենեթ Դուգլասը Անգասի տիրոջ՝ Ջորջ Դուգլասի և Եղիսաբեթ Դրամոնցու դուստրն է։ Եղիսաբեթ Դրամոնցին Ջոն Դրամոնցու՝ 1-ին լորդ Դրամոնցու դուստրն է։ Ջենեթ Դուգլասն առաջին անգամ ամուսնացել է Ջոն Լայանի՝ 6-րդ լորդ Գլամզի (1492-1528) հետ և ունեցել չորս երեխա։

Ջենեթ Դուգլասը երկրորդ անգամ ամուսնացել է Արչիբալդ Քեմբել Սքիփնեսցու՝ Արչիբալդ Քեմբելի երկրորդ որդու հետ[3]։

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել