Սրբո Իվանովսկի

մակեդոնացի բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ, մանկագիր

Սրբո Իվանովսկի (մակեդոներեն՝ Србо Ивановски, 1928, Շտիպ, Հյուսիսային Մակեդոնիա - մարտի 12, 2014(2014-03-12)[1], Սկոպիե, Հյուսիսային Մակեդոնիա), մակեդոնացի բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ, մանկագիր։

Սրբո Իվանովսկի
Ծնվել է1928
ԾննդավայրՇտիպ, Հյուսիսային Մակեդոնիա
Վախճանվել էմարտի 12, 2014(2014-03-12)[1]
Վախճանի վայրՍկոպիե, Հյուսիսային Մակեդոնիա
Մասնագիտությունբանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ, մանկագիր և գրող
ՔաղաքացիությունFlag of North Macedonia.svg Հյուսիսային Մակեդոնիա
ԿրթությունՍկոպյեի համալսարան

Ծնվել է 1928 թվականին Շտիպ քաղաքում։ Սկոպյեի համալսարանում ստացել է բանասիրական կրթություն։ Հրատարակվել սկսել է Մակեդոնիայի ազատագրումից հետո։

Լույս են տեսել Իվանովսկու «Լիրիկա» (1950), «Հանդիպումներ և անջատումներ» (1953), «Սպիտակ ճիչեր» (1957) բանաստեղծությունների գրքերը, «Կինը պատուհանի մոտ» (1956), «Ափի դիմաց» (1969) խորագրերը կրող, պատմվածքների ժողովածուները, «Միայնակները» վեպը (1958):

Հետագայում հրատարակվել է «Փրփուր և լեռներ» (1971) բանաստեղծությունների գիրքը, իսկ 1976 թվականին Սարաևոյում սերբախորվաթերեն՝ «Կախարդված ճամփորդը» երգերի գիրքը։

Իվանովսկին հայտնի է որպես Սերգեյ Եսենինի թարգմանիչ, թարգմանել է նաև հարավսլավական շատ բանաստեղծների[2]։

Սրբո Իվանովսկին հայերենԽմբագրել

  • Հին կանաչ ֆորդը։ Մակեդոնական պատմվածք, Ե., «Սովետական գրող», 1979, էջ 98-108։ Թարգմ.՝ Գ. Խաչատրյան։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. Մակեդոնական պատմվածք, Ե., «Սովետական գրող», 1979, էջ 98։