Սրբոց Վարդանանց եկեղեցի (Քուվեյթ)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Վարդանանց եկեղեցի

Սրբոց Վարդանանց եկեղեցի, միակ հայկական եկեղեցին Քուվեյթում։ Դրան կից գործում է հայկական վարժարան՝ նախակրթական, միջնակարգ և երկրորդական բաժիններով, ունի 400-ից ավելի սաներ (2012)[1]։ 1992 թվականից հանդիսանում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Քուվեյթի և Ծոցի արաբական երկրների թեմի առաջնորդանիստը։

Սրբոց Վարդանանց եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՔուվեյթ Քուվեյթ
ՏեղագրությունՔուվեյթ
Ճարտարապետական ոճՀայկական
Կառուցման ավարտ1963 թվական

Եկեղեցին հայ համայնքի կյանքում հոգևոր և կազմակերպչական մեծ դերակատարում ունի։ Յուրաքանչյուր ուրբաթ մատուցվում է սուրբ պատարագ[Ն 1]։

Քուվեյթի հայ համայնք այցելող հայաստանաբնակ քաղաքական ու մշակույթի գործիչները քուվեյթահայերի հետ հանդիպումներ են ունենում եկեղեցուն կից կառույցներում. 2011 թվականին Քուվեյթ է այցելել ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, 2014 թվականին՝ Բարգավաճ Հայաստան կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը և ուրիշներ[2]։

Պատմություն խմբագրել

Եկեղեցին կառուցվել է 1963 թվին։ 2016 թվականի դեկտեմբերին եկեղեցում տեղի է ունեցել դրամահավաք և տոնավաճառ, որի հասույթներն ուղղվել են եկեղեցու նոր շինության ներքին հարդարմանը[3]։

Նշումներ խմբագրել

  1. Քուվեյթում կիրակի օրերն աշխատանքային են և եկեղեցական արարողությունները տեղի են ունենում ուրբաթ օրերին

Ծանոթագրություններ խմբագրել