Սրբոց Վարդանանց եկեղեցի (Թեհրան)

հայկական եկեղեցի Թեհրանում

Սրբոց Վարդանանց, հայ առաքելական եկեղեցի Իրանի մայրաքաղաք Թեհրանում։ Պատկանում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Թեհրանի թեմին։ Գտնվում է Դահ Մեթրի Արամանեի պողոտայում (Նիզամ ալ-Մուլք փողոցի կողքին)՝ Հեշմաթիե թաղամասում։ Վերջինս կոչվում է «Սարդարապատ» (Սարդարապատի ճակատամարտի անունով)։ Իրանում կառուցված վերջին եկեղեցին է[1]։

Սրբոց Վարդանանց եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրԻրան Իրան
ՏեղագրությունԹեհրանի նահանգ
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԹեմԹեհրանի թեմ (Կիլիկիո Կաթողիկոսություն)
Ներկա վիճակգործող
ԱնվանվածՎարդան Մամիկոնյան
Ճարտարապետական տիպբազիլիկա
Քարտեզ
Քարտեզ
 Saint Vartan Church (Tehran) Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Հեշմաթիե թաղամասում (ինչպես մյուս հայաբնակ շրջաններում) հայ համայնքի ձևավորումը սկսվեց 1940-ականների վերջին։ Ավելի վաղ այստեղ եղել է սուրբ Գրիգոր Լուսավորիչ մատուռը (այժմ՝ «Շահազիզ» մարզահամերգային համալիր)։ Այն ոչնչացվեց 1967 թվականին։

Թեհրանի հայոց առաջնորդության օգնությամբ սկսում է Հեշմաթիե թաղամասի նոր եկեղեցու կառուցումը, որը բարդացավ Իրանի իսլամական հեղափոխությունից հետո տեղի ունեցած որոշակի հանգամանքների պատճառով։ Սրբոց Վարդանանց եկեղեցին չունեցավ հիմնական անհատ բարերարներ։ Այն ստեղծվել է համայնքի բնակիչների կողմից, օրհնվել էր Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի կողմից՝ 1996, 2005 և 2008 թվականներին՝ իր երեք այցելությունների ընթացքում։ Եկեղեցին վերջնականապես հիմնադրվեց և օծեց 1986 թվականի Հունիսի 13-ին[2]։

Եկեղեցին կոչվեց Ավարայրի ճակատամարտում մարտնչած Վարդան Մամիկոնյանի և Վարդանանց անունով, որոնք նահատակվեց հանուն քրիստոնեության։ Սպարապետ Վարդան Մամիկոնյանը պայքարել է Սասանյանների բանակի դեմ, նահատակվել իր հավատքի և ժողովրդի համար։ Ըստ այդմ, սուրբ Վարդանը հայ եկեղեցու կարևորագույն սրբերներից մեկն է և ողջ հայ ժողովրդի համար։

Ճարտարապետություն խմբագրել

Տեղի համայնքի գոյատևման անհրաժեշտություն էր նոր եկեղեցու կառուցումը։ Դահ Մեթրի Արամանեի պողոտայում «Սահակյան» դպրոց էր, որն ունեցել է կրոնական արարողությունների համար դահլիճ։ Քանի որ եկեղեցի կառուցելու համար տարածություն չկար, դահլիճը ձևափոխվեց եկեղեցու։ Եկեղեցու շինությունը 250 քառակուսի մետր տարածք ունի 400 քմ տարածքով հողատարածքի վրա։ Այն 39.70 մետր երկարությամբ և 10.10 մ լայնությամբ։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել