Սրբոց Վարդանանց Նահատակաց եկեղեցի

Սրբոց Վարդանանց Նահատակաց եկեղեցի, Հայ առաքելական եկեղեցի Հայաստանի Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում` Երևան-Էջմիածին ավտոմայրուղուց աջ՝ Եռաբլուր բարձունքում։

Սրբոց Վարդանանց Նահատակաց եկեղեցի
Yerablur 2.jpg
Սուրբ Վարդանանց Նահատակաց եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունԵրևան
Ներկա վիճակգործող
Ճարտարապետական նկարագրություն
Ճարտարապետական ոճՀայկական
Կառուցման սկիզբ1994
Կառուցման ավարտ1998
Կոորդինատներ: 40°9′30.000000098791″ հս․ լ. 44°27′30.000000098806″ ավ. ե. / 40.15833333336077260° հս․. լ. 44.45833333336077686° ավ. ե. / 40.15833333336077260; 44.45833333336077686

ՊատմությունԽմբագրել

Եռաբլուրի Սրբոց Վարդանանց Նահատակաց եկեղեցու կառուցման աշխատանքները սկսվել են 1994 թվականին Գարեգին Ա Ամենայն Հայոց կաթողիկոսի և Վազգեն Սարգսյանի նախաձեռնությամբ։ Եկեղեցու կառուցման հովանավորներն են ամերիկաբնակ Հրաչ և Վիկտորյա Ոսկանյանները։ Եկեղեցին օծվել է 1998 թվականին Տեր Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանի ձեռամբ։

Եկեղեցու շուրջ աստիճանաբար ձևավորվեց համայնք` կազմված այն զոհված ազատամարտիկների ծնողներից, ում շիրիմներն ամփոփված են Եռաբլուր պանթեոնում, հարակից տարածքի բնակչությունից, ծառայող զինվորներից։ Ամենայն Հայոց կաթողիկոսի կարգադրությամբ եկեղեցում յուրաքանչյուր կիրակի, տաղավար տոներին, Մեռելոց օրերին, Սուրբ Վարդանանց և Սուրբ Սարգիս Զորավարի տոներին Սուրբ Պատարագ է մատուցվում[1]։

ՊատկերասրահԽմբագրել

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել