Սրբոց Առաքելոց եկեղեցի (Շենգավիթ)

եկեղեցի Շենգավիթ վարչական շրջանում

Սրբոց Առաքելոց եկեղեցի, կրոնական կառույց Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Վերին Շենգավիթ թաղամասում։ Պատկանում է Արարատյան հայրապետական թեմին։ Օծվել է 2019թ․ նոյեմբերի 30-ին` Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալնների տոնի օրը, Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ, Գերաշնորհ Տ․ Նավասարդ արքեպիսկոպոս Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ձեռամբ[1]։ Եկեղեցին սկզբնական շրջանում անվանակոչվել է Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների հիշատակին, իսկ հետագայում վերափոխվել և անվանակոչվել է Սրբոց Առաքելոց։

Սրբոց Առաքելոց եկեղեցի
Սրբոց Առաքելոց եկեղեցին Վերին Շենգավիթ 2-րդ փողոցում
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունՎերին Շենգավիթ 2-րդ փողոց
ՏարածաշրջանՎերին Շենգավիթ
ԴավանանքՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
ԹեմԱրարատյան Հայրապետական թեմ
Օծման թվական2019 թվական
Հիմնական ամսաթվերը2019
Ներկա վիճակկանգուն
ՃարտարապետՀակոբ Բաբախանյան
Ճարտարապետական ոճհայկական ճարտարապետություն
Կառուցման ավարտ2019
Հիմնադրված2019
Գմբեթ1
Քարտեզ
Քարտեզ
 Holy Apostles Church, Yerevan Վիքիպահեստում

Եկեղեցին կառուցվել է 3 ամսվա ընթացքում[2]։ Եկեղեցին կառուցվել է բնակիչների և բարերար Աղվան Ավագյանի նախաձեռնությամբ ու հովանավորությամբ։

Ճարտարապետություն խմբագրել

Կառուցված է կարմիր տուֆից։ Ճարտարապետը Հակոբ Բաբախանյանն է։ Ս․ Առաքելոց Եկեղեցին կենտրոնագմբեթ, խաչաձև հիմքով կառույց է, որին 2020թ.-ին ավելացել է նաև գավիթ[1]։

 
Վերին Շենգավիթի Սրբոց Առաքելոց եկեղեցու խաչքար

Եկեղեցու բակը զարդարում է խաչքարերի պուրակ-ճեմուղին, որտեղ համայնքի ու բարերաների ջանքերով տեղադրվել են բազմաթիվ խաչքարեր[1]։

Եկեղեցու ճարտարապետական համալիրի մեջ են մտնում խաչքարների պուրակը, հանգստի գոտին, մոմավառության սրահը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «Qahana.am | ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻ». www.qahana.am. Վերցված է 2024 թ․ ապրիլի 6-ին.
  2. «Երևանի Շենգավիթ համայնքում նոր եկեղեցի կգործի». news.am. Վերցված է 2020 թ․ հունվարի 1-ին.

Արտաքին հղումներ խմբագրել