Սրբասուրբ Աստվածամոր խնամակալության եկեղեցի

Սրբասուրբ Աստվածամոր խնամակալության եկեղեցի (լեհերեն՝ Cerkiew Opieki Matki Bożej w Owczarach), գոթական ճարտարապետության ոճով 17-րդ դարում կառուցված փայտաշեն եկեղեցի Լեհաստանի Կարպատյան տարածաշրջանում՝ Մալոպոլսկե վոևոդության Գոռլիցե շրջանի (պովյատի) Սենկովա գմինայի Օվչառի գյուղում։ Ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Լեհաստանի և Ուկրաինայի Կարպատյան տարածաշրջանների փայտաշեն եկեղեցիներ» հուշարձանախմբի մեջ (together with different tserkvas is designated as part of the UNESCO Wooden tserkvas of the Carpathian region in Poland and Ukraine)[1]:


Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Օվչառիի tserkva-ն հիմնադրվել է 1653 թվականին և եղել է իր տեսակի մեջ երկրորդը այդ տարածաշրջանում. առաջինն ավերվել էր ավազների սահքի հետևանքով։ 1701 թվականին կառւյցը ենթակվել է ընդարձակածավալ վերակառուցման ու նորացման, 1783-ին էլ կառուցվել է աշտարակը (վարպետներ՝ Դիմիտր Դեկովեկին և Թեոդոր Ռուսինկա)։ 1870 թվականին շինությունը դրձյալ ընդարձակվել է։ 1938-ին tserkva-ի ներսը զարդարվել է պոլիքրոմ (բազմագույն, գունագեղ) եղանակով[2]։ 1947 թվականին ուկրաինացի ազգայնականների դեմ լեհական բանակային ստորաբաժանումների գործադրմամբ իրականացված «Վիսլա» գործողությունից հետո tserkva-ն փոխանցվել է հռոմեական կաթոլիկ եկեղեցու թեմին։ 1956 թվականին, այն բանից հետո, երբ ուկրաինացի նախկին բնակիչների մի մասը վերադարձել է Օվչառի գյուղ, եկեղեցում վերսկսվել են նաև ուկրաինական հունակերպ կաթոլիկ եկեղեցու ծիսական արարողությունները։ 1998 թվականին ի պաշտոնե ընդունվել է, որ եկեղեցին կգործի՝ ունենալով միաժամանակ հռոմեական կաթոլիկ և ուկրաինական հունակերպ կաթոլիկ եկեղեցու կարգավիճակ[3]։

Օվչառիի tserkva-ն նախատիպ է հանդիսացել հետագայում Լվովում Սրբասուրբ Աստվածամոր խնամակալության տաճարի կառուցման համար[4]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «woj. małopolskie – pow. bocheński» (PDF). NID. Վերցված է 2016 թ․ մարտի 13-ին.
  2. Marciniszyn, Grażyna i Zygmunt Malinowscy, Elżbieta i Piotr (2009). Ikony i cerkwie : tajemnic łemkowskich świątyń (Wyd. 1. ed.). Warszawa: Carta Blanca. ISBN 9788361444152.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  3. «Drewniana cerkiew pw. Opieki Bogarodzicy w Owczarach w Beskidzie Niskim». Panoramy. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 13-ին.
  4. «Храм Покрови Пресвятої Богородиці». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 6-ին.

Գրականություն խմբագրել

  • G. i Z. Malinowscy, E. i P. Marciniszyn, Ikony i cerkwie. Tajemnice łemkowskich świątyń, Carta Blanca, Warszawa 2009, 978-83-61444-15-2
  • Magdalena i Artur Michniewscy, Marta Duda, Cerkwie drewniane Karpat. Polska i Słowacja, Wydawnictwo Rewasz, Pruszków, 2003, ss.138,139 83-89188-08-2
  • Praca zbiorowa, Szlak Architektury Drewnianej Małopolska, Kraków 2010, ss. 199-203, 978-83-60538-61-6
  • Тарас Я. М. Українська сакральна дерев'яна архітектура. — Львів, 2006. — С. 235-238.

Արտաքին հղումներ խմբագրել