«Սրբազան ծաղիկը» (անգլ.՝ The Holy Flower), անգլիական վիկտորիական դարաշրջանի ներկայացուցիչ Հենրի Ռայդեր Հագարդի գրչին պատկանող դասական արկածային վեպ Ալան Կվոտերմեյնի մասին ստեղծագործությունների շարքից։ Ստեղծագործության մեջ ներկայացվում է Կվոտերմեյնի վաղ շրջանի արկածները։

Սրբազան ծաղիկը
անգլ.՝ Allan and the Holy Flower
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրֆենթեզի
Ձևվեպ
ՀեղինակՀենրի Ռայդեր Հագարդ
Երկիր Միացյալ Թագավորություն
Բնագիր լեզուանգլերեն
Գրվել է1915
ՀրատարակչությունWard, Lock & Co.
Հրատարակվել է1915
ՆախորդChild of Storm?
ՀաջորդFinished?
 Allan and the Holy Flower

Սյուժե

խմբագրել

Ալան Կվոտերմեյնը իր համագործակցի՝ Սթիվեն Սոմերսի հետ մեկնում է Աֆրիկայի կենտրոն՝ վայրի ցեղերի՝ պոնգոների երկիր՝ հազվադեպ խոլորձի (օրխիդեա) ետևից, որը պոնգոները համարում էին սրբազան ծաղիկ և երկրպագում նրան։

Կերպարներ

խմբագրել
  • Ալան Կվոտերմեյն - սպիտակամորթ որսորդ և ճանապարհորդ, միջահասակ, հիանալի հրաձիգ։ Տեղացիները նրան անվանում էին Կվոտերմեյն Մակումազան, որ բառացի նշանակում է «մարդ, որն արթնանում է կեսգիշերից հետո, այսինքն մարդ, որը երբեք չի քնում,միշտ ագաստ է ու պատրաստ»։
  • Սթիվեն Սոմերս- երիտասարդ մարդ, հարուստի որդի։ Հետաքրքրվում է խոլորձներով, որոնց համար մեկնել է վտանգավոր ճամփորդության։
  • Եղբայր Ջոն- ամերիկացի բժիշկ, նախկին քարոզիչ։ Փնտրում է ստրկավաճառների կողմից առևանգված կնոջը։ Սևամորթները նրան անվանում էին «Դոգիտ» (Դոկտոր՝ բժիշկ բառի աղավաղված ձևը)։
  • Հանս- ծեր հոտենտոտ, Կվոտերմեյնի հին ծանոթներից մեկը, մասնակից է եղել վերջինիս արկածներից շատերին։
  • Մավովո- զուլուսական մարտիկ և վհուկ։ Փախել է իր երկրից քաղաքացիական պատերազմում Կեչվայոյի հաղթանակից հետո։

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սրբազան ծաղիկ» հոդվածին։